Վանաձորի ու կառավարության փողերով կնորոգեն նաեւ մասնավորի սեփական տարածքը (լուսանկարներ)

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Վանաձորում նախատեսվում են մի շարք մեծամասշտաբ ծրագրեր իրականացնել: Ի թիվս այլ պուրակներ ու այգիներ բարեկարգելուն, նախատեսված է բարեկարգել նաեւ Վանաձորի Արցախ պուրակը: Մինչ սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալը, նախ ներկայացնենք, թե ինչ է կատարվում այսօր Վանաձորի սիրտը համարվող Արցախ պուրակում:

Պուրակը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար ու անխնամ վիճակում: Ջարդված նստարաններ, աղբարկղերի փոխարեն՝ ստվարաթղթե արկղեր, պոկված ու իրարից առանձնացված սալիկներ, իրար կողք կողքի տեղադրված մետաղե բուտիկներ: Այս ամենի կողքին պուրակ հիշեցնող միակ բանը մի քանի խաղային ապարատներն ու փոքր խաղասրահներն են:

Տարիներ առաջ ինչ-ինչ ճանապարհով ու եղանակով շուրջ 8000 քմ մակերեսով պուրակի 2600 քմ հատվածը սեփականաշնորհվել է «Կինո Մոսկվա» ընկերության կողմից: Ոչ վաղ անցյալում ընկերությունը խոստացել էր կինոթատրոն կառուցել, տարածքը բարեկարգել: Մինչդեռ խոստումներից եւ ոչ մեկը չարվեց: Հին ու նոր քաղաքապետերը բազմիցս հայտարարում էին, որ քննարկումներ են ունեցել ղեկավարության հետ: Համայնքը որեւէ մեծամասշտաբ բան չի արել, քանի որ դա մասնավոր տարածք էր, հետեւաբար՝ համայնքի բյուջեն մասնավորի տարածքը բարեկարգելու վրա ծախսելը, մեղմ ասած, անթույլատրելի կլիներ: Պուրակում ներկայումս նաեւ եռահարկ շենք է կառուցվում, որը ծառայելու է որպես մանկական կենտրոն:

Սուբվենցիոն ծրագրով կբարեկարգվի նաեւ Արցախ պուրակը

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նորոգվելու է 3 պուրակ եւ 1 այգի: Բոլոր թվարկվածների համար նախատեսվում է մոտ 150 մլն դրամ գումար, որի մի մասը համայնքի բյուջեից է ներդրվելու: Սուրեն Աբովյանի խոսքով՝ նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին:

«Արցախ պուրակի դեպքում պետք է վերականգնենք իր նախկին տեսքը, կհեռացվեն ժամանակավոր տաղավարները, խաղային ապարատները կհանվեն, աղբամաններ ու նստարաններ կտեղադրվեն: 2 քանդված սիզամարգերի եզրաքարերը կդնենք ու կունենանք փակ տարածք՝ մեքենաների մուտքը կանխելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ տարածքը նաեւ հին սալիկներով սալիկապատվելու է, լուսավորություն է անցկացվելու:

Դիտարկմանը՝ ստացվում է, համայնքի ու պետական գումարներով մասնավորի՝ «Կինո Մոսկվայի» սեփականություն հանդիսացող տարածքն է բարեկարգվում, բաժնի պետն ասաց. «Ըստ էության, եթե նայենք՝ այո, սակայն մենք ունենք Արցախ պուրակի պահպանման գոտի, որպես հուշարձան, ու այստեղ արդեն փոխվում է օգտագործման ռեժիմը: Դուք գիտեք՝ տարիներ շարունակ նախաձեռնվեց կինոթատրոնի կառուցումը, բայց ոչինչ չարվեց: Այս պահին կբարեկարգենք, հետո կբանակցենք սեփականատիրոջ հետ՝ հասկանալու իրենց պլանները, միգուցե ինչ-որ բացօթյա բան կկառուցեն…»:

Բաժնի պետն ասում է, որ արդեն 14 տարի է, ինչ տարածքը սեփականաշնորհված է: Հարցնում ենք՝ պայմանագրով չունի սեփականատերը որեւէ պարտավորություն, տարածքը գոնե բարեկարգելու վերաբերյալ. «Օտարման որոշման մեջ գրված է նպատակը, սակայն ժամկետներ նշված չեն: Քանի որ լուծումը ընդհանուր էր՝ պուրակների նորոգման մասով, ընդգրկեցինք նաեւ Արցախ պուրակն ու որոշեցինք պետական ծրագրով անել: Եթե Պուրակի սեփականատերը հետագայում ոչինչ չանի, մենք կարող ենք հողատարածքը հետ պահանջել՝ նպատակային չօգտագործման պայմանով, բայց այս դեպքում էլ փոխհատուցման հարցն է առաջ գալու»:

Միայն Արցախ պուրակի բարեկարգման համար նախատեսված է 41 մլն դրամ գումար՝ համայնքի ու պետական միջոցներով: Իհարկե, գովելի է, որ վերջապես վանաձորցիներն ու Վանաձոր այցելող հյուրերը կտեսնեն գեղեցիկ ու բարեկարգ պուրակ, սակայն սրան զուգահեռ տեղական ու պետական կառույցները պետք է նաեւ պարտավորեցնեին վարձակալին՝ տարածքը բարեկարգելու, խոստացածը՝ գոնե 14 տարի անց կյանքի կոչելու: Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ նաեւ, որ տարածքի մի մասն է սեփականացվել: Իսկ մնացած հատվածը, որ դեռեւս պատկանում է վանաձորցուն, պետք է նորոգել, բարեկարգել ու գեղեցկացնել համայնքային պետական գումարներով: Իսկ ահա մասնավորի տարածքը բարեկարգել նույն այդ միջոցներով, այդքան էլ տեղին չէ այն դեպքում, երբ կարելի էր այդ գումարը ուղղել մեկ այլ պուրակի բարեկարգման:

Տպել
2079 դիտում

Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Ա. Քոչարյան

2 Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ

Հայոց պետականության պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

Հայկական կողմին է փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողի մարմին, նաեւ՝ 1 քաղաքացիական անձ. ՊՆ

«Մատաղ քեզ». Ռազմիկ Ամյանը Արցախին նվիրված նոր ստեղծագործություն է ներկայացրել (տեսանյութ)

Ահաբեկչություն Ֆրանսիական Նիս քաղաքում. անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, կա 3 սպանված (տեսանյութ, լուսանկարներ)

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Շատ ավելի վտանգավոր էր, որ Վազգեն Մանուկյանը այդ կոչը հնչեցրեց հոկտեմբերի 27-ին․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը հետաձգվել է

«Ալիեւն ու կեղծիքը հոմանիշներ են». «Զինուժ Մեդիան» բացահայտում է ադրբեջանական հերթական կեղծիքը (տեսանյութ)

Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ահաբեկիչների և Թուրքիայի աջակցությամբ պատերազմական հանցանքները ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ ունեն. ԱԳՆ

ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ

Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած, ինքներս մեր մեջ թշնամի փնտրենք․ Անդրանիկ Քոչարյան

Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում ատելության խոսքով սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին (տեսանյութ)

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա եւ Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ)

Օդային տագնապի ազդանշան է միացել Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում. ԱԻՊԾ

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում. սարսափելի տեսարանները չպետք է շարունակվեն. ԿԽՄԿ

Ժնևում այսօր նախատեսված հանդիպումը բանակցությունների ինչ-որ սկիզբ է կամ փորձ․ Էդմոն Մարուքյան