Լոռիում 15-ամյա տղային հասակակակիցը սպանել է անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ձերբակալվել է հասակակիցը

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 

2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի  և պարանոցի ձախ  կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիճկով»  ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ,  որտեղ նույն օրը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ իր հասակակցի կողմից: Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1105 դիտում

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են