Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

27/04/2019 schedule21:17

Ապրիլի 26-ին Ucom ընկերության եւ «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբ ամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ Հաղթող Տիգրան Մադոյանն արժանացավ Ucom ընկերության կողմից սահմանված 2000 ԱՄՆ դոլար մրցանակին իր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։

Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի եւ լուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։

«Ucom-ը հիմնադրման օրվանից աջակցել է որակյալ մեդիա-բովանդակության ստեղծմանն ու զարգացմանը։ Տարիներ շարունակ Ucom-ը լրջագույն ֆինանսական ներդրումներ է արել մասնավորապես հայկական որակյալ հեռուստաբովանդակություն ստեղծելու համար։ Այս քայլով զարկ ենք տվել ոչ միայն հայկական ֆիլմարտադրության զարգացմանը, այլեւ խթանել ենք որակյալ արտադրանք ստեղծող ռեժիսորների, սցենարիստների, արտիստների աճ։ Նոր սերնդի որակյալ աշխատանք ստեղծող լուսանկարիչներն անմասն չէին կարող լինել այս գործընթացից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաեւ «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը, որի անդամները` երաժիշտներ, կինոգործիչներ, գրողներ եւ այլ արվեստագետներ, ծանոթացել են իրենց ակտիվ մասնակցությունն ակնկալող մի շարք ծրագրերի, մրցույթների եւ կրթաթոշակ ստանալու հնարավորություններին։

«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», - նշել է «Creative Armenia»-ի տնօրեն Կարին Հովհաննիսյանը ու հավելել. «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի, ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եւ աշխարհով մեկ մեր մշակութային համակիրների հետ միասին մենք ձեւավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանի հայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկեր հաղորդակցության գծով` ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալ հարթակներում»։

«Creative Armenia»-ի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից սահմանված կրթաթոշակի արժանացած, ինչպես նաեւ Բրյուսելի Villa Empain ուղեւորվող «East-West Residency» ծրագրի հաղթող ճանաչված տաղանդավոր արվեստագետները նույնպես մասնակցել են միջոցառմանը եւ կիսվել հաջողության իրենց փորձով ու պատմությամբ։

Հավելենք, որ ոչ ֆորմալ այս հանդիպման պաշտոնական հյուրընկալը Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանն էր։ «Գալաքսի» ընկերությունների խումբը ի դեմս խմբի կազմում հանդես եկող ընկերությունների շարունակաբար իրականացնում են սոցիալական նշանակության ծրագրեր՝ աջակցելու ստեղծարար մշակույթի ոլորտը Հայաստանում։

Տպել
1898 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով