Տարեկան ավելի քան 20 միլիոն երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ, որոշ երկրներում դա բերել է համաճարակի. ՅՈՒՆԻՍԵՖ

2010-2017թթ-ի ընթացքում գրեթե 169 մլն երեխա կամ տարեկան միջինը 21,1 մլն երեխա բաց է թողել կարմրուկի դեմ առաջին պատվաստումը: Չպատվաստված երեխաների անընդհատ աճող թիվը աշխարհի մի քանի երկրներում կարմրուկի համաճարակի պատճառ է հանդիսացել: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

«Այսօրվա կարմրուկի համաճարակի հիմքը տարիներ առաջ է դրվել», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore): «Կարմրուկը միշտ էլ հարվածելու է չպատվաստված երեխաներին: Եթե մենք իսկապես ուզում ենք կանգնեցնել այս վտանգավոր, բայց կանխարգելելի հիվանդությանը, մենք ուղղակի պետք է պատվաստենք թե՛ հարուստ ու թե՛ աղքատ երկրներում ապրող յուրաքանչյուր երեխայի»:

2019թ-ի առաջին եռամսյակում կարմրուկով վարակվելու 110,000 դեպք է գրանցվել աշխարհում: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 300 տոկոսով: 2017թ-ին կարմրուկը 110,000 մարդու կյանք է խլել. նրանց մեծամասնությունը երեխաներ էին:

Կարմրուկի դեմ երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալը անհրաժեշտություն է երեխային այդ հիվանդությունից պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, պատվաստանյութի կամ առողջապահական ծառայությունների ոչ բավարար հասանելիության և պատվաստումերի հանդեպ կասկածի պատճառով պատվաստման ցուցանիշների անկում է գրանցվում: Եթե 2017թ-ին երեխաների 85 տոկոսն է ստացել կարմրուկի դեմ առաջին չափաբաժին պատվաստանյութը, ապա արդեն երկրորդ չափաբաժնի պատվաստման ծածկույթը բավականին ցածր է՝ 67 տոկոս: Մինչդեռ ըստ ԱՀԿ-ի՝ «հավաքական իմունիտետ» ձեռք բերելու համար 95 տոկոսանոց պատվաստման ծածկույթի է պետք հասնել:

Վերջին տվյալներով՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կարմրուկից պաշտպանվելու առաջին պատվաստման ծածկույթը 94 տոկոս է կազմել, մինչդեռ երկրորդ պատվաստման ծածկույթն ավելի ցածր է՝ 91 տոկոս: 2010-2017թթ-ի ընթացքում չպատվաստված երեխաների թվով Միացյալ Նահանգները գլխավորում են բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկը, որտեղ ավելի քան 2.5 մլն երեխա բաց է թողել կարմրուկի առաջին պատվաստումը: Հաջորդիվ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են, որտեղ նույն ժամանակաշրջանում համապատասխանաբար 600,000 և 500,000 երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ:

Կարմրուկից պաշտպանվելու երկրորդ պատվաստման ծածկույթն է՛լ ավելի ահազանգող ցուցանիշներ է գրանցում: 2017թ-ին ամենաշատ չպատվաստված երեխաներ ունեցող 20 երկրներից 9-ում երկրորդ պատվաստում անգամ չի էլ ներկայացվել: Հարավ-սահարյան Աֆրիկայի 20 երկրում կարմրուկի դեմ երկրորդ պատվաստումը ներառված չէ ազգային օրացույցում, ինչի պատճառով տարեկան ավելի քան 17 մլն երեխա կարմրուկով վարակվելու վտանգի առջև է կանգնում:

Կարմրուկի համաճարակը կանգնեցնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ ձեռնարկել է հետևյալ քայլերը.
- Պատվաստանյութերի արժեքի շուրջ բանակցություններ. Այսօր կարմրուկի պատվաստանյութն ամենաէժան գինն ունի բոլոր ժամանակների համեմատ:
- Աջակցություն կառավարություններին՝ գտնելու ամենացածր ծածկույթով շրջաններն ու այս առումով ամենախոցելի երեխաներին:
- Պատվաստանյութերի ու իմունիզացիայի համար այլ անհրաժեշտ իրերի գնում:
- Պատվաստանյութերը ճիշտ ջերմաստիճանում պահելու և մատակարարելու համար նորարարական տեխնոլոգիաների կիրառում:

Տպել
1983 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել