Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու գիտության, կրթության ևմշակույթին վերաբերող հարցեր։

Այդ նպատակով այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը։

ՀԽ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանձնաժողովի անդամները քննարկել են այն հարցերը, որոնք նպատակահարմար կլինի ներկայացնել նախարարին։

Բարձրացվել են գիտության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես գիտական աստիճանաշնորհման խնդիրների վերաբերյալ, հանրակրթության ոլորտին առնչվող հարցեր՝ հանրակրթության նոր չափորոշիչների ընդունման անհրաժեշտության, դասագրքերի բովանդակության, ուսումնական ծրագրերի ու պլանների վերանայման, ավագ դպրոցի կառուցվածքի և բովանդակության արժևորման, միջին մասնագիտական կրթության ոլորտի աշխատողներին որպես մանկավարժական աշխատողներ դիտարկելու և նրանց հատկացվող արտոնություններն այդ ոլորտի աշխատակիցների վրա տարածելու, ուսուցիչների վերապատրաստման գործը ժամանակակից մակարդակով կազմակերպելու  և այլ խնդիրների հետ կապված։

Հատուկ քննարկման նյութ են դարձել երկրում դպրոցի և ուսուցչի հեղինակությունն ու վարկը բարձրացնելու, ազգային գաղափարախոսության հենքի վրադաստիարակության հայեցակարգ մշակելու, ապագա քաղաքացու դաստիարակության, հասարակություն-դպրոց, ընտանիք-դպրոց փոխհարաբերությունների բնույթին, դպրոցի ապաքաղաքականացմանը, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին   վերաբերող խնդիրները:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ բարձրացված հարցերն ի մի կբերվեն և հանձնաժողովի կողմից կներկայացվեն նախարարին։

Հանձնաժողովը հաստատել է նաև այն հարցերի ցանկը, որոնք պետք է քննարկվեն 2019 թվականի ընթացքում:

Տպել
1028 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)