Շուրջ 39 հազար դոլար եւ 6.3 մլն դրամ. բանակից ազատելու խարդախությամբ զբաղվող ամուսինները ձերբակալվել են

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, նրանք հայտնաբերվեցին Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում։ 61-ամյա Ասատուր Կարապետյանն ու 60-ամյա Կարինե Կարապետյանը բերման ենթարկվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Կինը փետրվարի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Ամուսնու մեղադրանքը ևս նույնն է․ այս դեպքում՝ խարդախությունն առանձնապես խոշոր չափերով է։

Ասատուր Կարապետյանն էլ հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Նա հետախուզվում էր 2016 թվականի մարտից։ Ըստ առաջադրված մեղադրանքների՝ Ասատուր Կարապետյանը 2014-15 թվականներին չորս տղամարդուց վերցրել է ընդհանուր 36.500 դոլար՝ նրանց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ վաղաժամկետ պահեստազոր զորացրելու խոստումներ տալով։ Ասատուր Կարապետյանն այդ անձանց օգտին որևէ գործողություն չի կատարել՝ չվերադարձնելով վերցրած գումարները։ 2015-ի հունիսին նույն խոստումներով 2.000.000 դրամ է վերցրել Արտաշատում ապրող մի տղամարդուց՝ խարդախությամբ հափշտակելով փողը։

Դարձյալ 2015-ին մի տղամարդու հավաստիացրել է, որ կկարգավորի նրա բանկային հարցերը և վերցրել է 2.500.000 դրամ՝ խաբեությամբ հափշտակելով փողը։ Աշտարակում ապրող մի կնոջից էլ խաբեությամբ հափշտակել է 2350 դոլար՝ որդուն աշխատանքի տեղավորելու խոստումներ տալով։ 2017 թվականի հունվարին էլ մի տղամարդուց 1.800.000 դրամ է վերցրել արտերկրից մեքենա բերելու պատրվակով և դարձյալ խաբեությամբ տիրացել գումարին։ Նշված բոլոր դեպքերում Ասատուր Կարապետյանը ներկայացել է այլ անվամբ։

Նա ոստիկանությունից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
2621 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ