1991-ից շատ բաների մասին եմ խոսել, 20 տարում ասածը մի տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ․ վարչապետ

«Երբ տեսնեմ ԱԱԾ-ում ստուգումներ անելու անհրաժեշտություն կա, ՊՎԾ-ն էնտեղ էլ կանի ստուգումներ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Անհրաժեշտություն տեսել եմ, բայց էնպես չի, որ բոլոր տեսած անհրաժեշտություններս միանգանից կարողանում եմ ապահովել, պետք չէ մոռանալ, որ, ըստ էության, ՊՎԾ-ն զրոյից ձեւավորվող մարմին է։ ՊՎԾ-ն պետք է վարչապետի թույլտվությամբ եւ հանձնարարությամբ անի ստուգումներ»,-ասաց Փաշինյանը եւ ընդգծեց, որ ինքն ԱԱԾ-ում էլ, ոստիկանությունում էլ, կառավարությունում էլ, բոլոր նախարարություններում էլ, մարզպետարաններում ու քաղաքապետարաններում էլ տեսնում է խնդիրներ։

Լրագրողները հարց հնչեցրին նաեւ կարմիր գծերի մասին, եւ Փաշինյանի՝ պատգամավոր եղած ժամանակ բարձրաձայնած մի շարք խնդիրների մասին։ Փաշինյանն ասաց, որ իր ամեն ասածին հերթով կանդարդառնա․

«Խոսել եմ վարկերի մասին, եւ ասել, որ քանի չկա վստահություն վայելող կառավարություն, ես դեմ եմ քվեարկելու վարկային բոլոր ծրագրերին։ Հիմա կա վստահություն վայելող կառավարություն եւ կարելի է ըստ անհրաժեշտության վարկեր վերցնել։ 1991 թվականից շատ բաների մասին եմ խոսել, 20 տարում խոսացածը մի տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ մարդիկ անընդհատ ասում են, թե դեմ են սուպերվարչապետական համակարգին, հիմա վերցնեն՝ իր գրած բոլոր հոդվածներին օրենքի ուժ տա՞ն, այդ դեպքում դա չի՞ լինի սուպերվարչապետություն։

Վարչապետը խոսեց նաեւ 50 հազար աշխատատեղերի մասին, եւ եւս մեկ անգամ թվարկեց մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները՝ բյուջեի եկամտային մասը կգերակատարվի, բարձրացել են մի շարք հիմնարկների աշխատողների աշխատավարձեր, սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը, կենսաթոշակները, երկրում տեղի է ունեցել ժողովրդավարական ցուցանիշներին համապատասխան ընտրություն, մուտքի շուկայի արգելք չկա։ Լրագրողի դիտարկմանը՝ ժողովուրդն ավելին է սպասում, վարչապետն արձագանքեց՝ ավելին եք ակնկալում, ճիշտ եք անում, ավելին կլինի։

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի վարկանիշն ընկել է, Փաշինյանն ասաց, որ չի ուզում այդ դիսկուրսի մեջ մտնել, բայց եթե ուզում են ստանալ այդ հարցի պատասխանը՝ ինքը պարբերաբար քայլում է Երեւանի փողոցներով, կարող են գնալ եւ տեսնել։

Վաղը ՀՀ տարածքում նշվելու է Քաղաքացու օրը։ Վարչապետն ասաց, որ ինքն այս օրը նշելու է որպես քաղաքացի։

Լրագրողները հարց հնչեցրին նաեւ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը վարչապետի հնչեցրած այն հայտարարության մասին, որ ուսանողները 22 տարեկանում գոնե երեք տարվա աշխատանքային փորձ պետք է ունենան։ Վարչապետն ասաց, որ ինքը որեւէ մեկին չի պարտադրում, այլ ասում է, որ այդպիսի հնարավորություն կա։ Հարցին՝ ինքը գո՞հ է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, վարչապետը պատասխանեց․

«Իսկ ինչո՞ւ պետք է Աղաջանյանից դժգոհ լինեի, Մոնակոյի համալսարանն է ավարտել, Գարիկ Սարգսյանն էլ ժողովրդավարական ճանապարհով ընտված գյուղապետ է եղել, տասնյակ տարի նման բան տեղի չէր ունցել, ի՞նչ են արել, բա՞ն են արել, գոհի-դժգոհի խնդիր չի, տանեն կդատենք, բայց Գարիկ Սարգսյանը որպես մարզպետ ազատ-արդար ընտրություններում ստացել է 20 հազարից ավելի ձայն, ո՞վ է գնահատում մարզպետի աշխատանքը, գնահատում է մարզի ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը։

Եւ հարցին՝ ինքը կենտրոնցած է միայն Մարտի մեկի քրեական գործի վրա, իսկ Հոկտեմբերի 27-ի մասո՞վ ինչ է հնարավոր անել, Փաշինյանն ասաց․

«Ես ոչ մի գործի վրա կենտրոնացած չեմ, կենտորնացած են քննաչական մարմինները, իմ գործը ասելն է, որ նրանք ավելի կենտրոնացած լինեն»,-եզրափակեց վարչապետը։

Տպել
2337 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է