Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

Խոսվում է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ցեմենտի հումք հանդիսացող կլինկերի վրայից հանեց տուրքը, բայց ի սկզբանե ցեմենտի եւ կլինկերի ներկրման համար պետական տուրք սահմանված չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը․

«Ցեմենտի ու կլինկերի նկատմամբ պետտուրք չկա, կառվարությունն առաջարկում էր երկուսի նկատմամբ էլ սահմանել, մենք ասում ենք, որ հստակ հիմնավորումներ չենք լսել, եւ դրա համար էլ այս պահին կլինկերի վրա պետտուրք կիրառելը ոչ նպատակահարմար ենք գտնում։ Երկուսի վրա էլ տուրք սահմանելու եւ դրա չափը հասկանալու համար մեզ պետք է իմանալ ցեմենտի իրական ինքնարժեքը, իսկ ինքնարժեքը որոշելու համար այսօր աշխատանքային խումբ է ձեւավորվելու»,-ասաց Բաբկեն Թունյանը՝ ընդգծելով, որ իրենք առաջնորդվում են ՀՀ տնտեսական շահերով, եւ ինչքան էլ փորձեն անուղղակի ճնշումներ գործադրել, իրենք գնալու են այդ ճանապարհով։

Տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն էլ ասաց, որ եթե տնտեսվարողը ցանկանում է ստանալ կառավարությունից որեւէ պրետերենցիա, որ, օրինակ, ներկրվող ցեմենտը ներքին արտադրության նկատմամբ պակաս մրցունակ կդառնա, ապա պիտի պատրաստ լինի իր ամբողջ գործունեությունը դարձնել թափանցիկ, որպեսզի կառավարությունը հասկանա՝ ինչի հետ գործ ունի․

«Հիմա մենք առաջարկում ենք անկախ աուդիտ անցկացնել, որ հասկանանք՝ իրականում ինչքան պիտի լինի տուրքը, որ գործարանները նորմալ շահութաբերությամբ աշխատեն, իսկ դրան պատասխանում են անձնական վիրավորանքներով։ Եթե թաքքցնելու բան չկա, թող բացեն ամբողջ հաշվապահությունը, վստահելի աուդիտորը թող ստուգի՝ ինչ է եղել վերջին 17 տարիների ընթացքում»,-ասաց Հայկ Գեւորգյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, ուրեմն թաքցնելու բան կա, որ չեն ուզում աուդիտ անցկացվի։

Բաբկեն Թունյանը հայտնեց, որ ինքը «Մուլտի գրուպ» եւ «Արարատցեմենտ» ընկերությունների պատասխանատու Սեդրակ Առուստամյանին հարցրել է՝ պատրա՞ստ են բացել ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, վերջինս համաձայնել է․

«Պատրաստ են ամբողջ խորությամբ բացել, չգիտեմ, կախված է ուսումնասիրության խորությունից, կարող է մի փաստաթուղթ ուզենք, որ չտրամադրեն, իսկ մենք կուզենք այնպիսի փաստաթուղթ, որ հաճելի չի լինի տրամադրել, բայց մենք գնում ենք անկեղծ ու թափանցիկ ճանապարհով»,-ասաց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը։

Հարց հնչեց բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին, եւ այն մասին, որ «Իմ քայլը» հայտատարել էր՝ նոր խորհրդարանում չեն լինելու օլիգարխներ եւ որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե բիզնեսմեն է, այլ սեփականատեր։

Բաբկեն Թունյանն ասաց, որ բոլոր ժամանակների կառավարության համար խնդիր է եղել բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, բայց այս դեպքում Գագիկ Ծառուկյանն ուներ իրավունք՝ զբաղվել պատգամավորական գործունեությամբ ու լինել սեփականատեր․

«Այլ խնդիր կլիներ, եթե մեր մոտ լինեին նման խոշոր օլիգարխներ, որոնք կառաջնորդվեին սեփական շահերով, փառք Աստծո, մեր խմբակցությունում չեք գտնի նման պատգամավորներ»։

Հայկ Գեւորգյանն էլ հավելեց, որ իրենք ասել են՝ իրենց խմբակցությունում չի լինելու օլիգարխ, եւ վստահեցրեց, որ երրորդ խմբակցությունում՝ «Լուսավոր Հայաստան»-ում, եւս չկան այդպիսիք, դա հատուկ է միայն մեկ խմբակցության․

«Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության, կարող եմ ասել, որ մեզ մոտ եւ երրորդ խմբակցությունում էլ չկան»,-ասաց Գեւորգյանը։

Տպել
1765 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում