Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանողի վրա

23/04/2019 schedule21:20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր ավարտվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերվում է Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ 

Նախորդ նիստին Վանեցյանի ներկայացուցիչները դատարան էին ներկայացրել գրավոր ապացույցներ թեմայի վերաբերյալ մամուլում հրապարակված հոդվածներ ու ԱԱԾ-ի կողմից տարածված մեկ հաղորդագրություն, որոնց ծանոթանալու համար Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչները ժամանակ էին խնդրել: Այսօր հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը վերը նշված ապացույցների վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց գրավոր տեսքով: Ըստ այդմ՝ հայցվոր կողմը գտնում է, որ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներն անթույլատրելի են, քանի որ հայտնի չէ՝ դրանք ինչ կերպ են ձեռք բերվել:

ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ առարկությունում հայցվոր կողմը նշել էր վերջերես դատարանի կողմից կայացված որոշումը՝ համաձայն որի ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Առարկություններին ծանոթանալուց հետո պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայցվորի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայացուցիչը կարող է երկու բառով ներկայացնել, թե դա ինչ գործ է եւ ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցված: Նշենք, որ խոսքը ԱԱԾ-ում քննվող քրեական գործի մասին է, որով Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար: Ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն ասաց, որ խոսքը վերաբերում է հայցվորին մեղադրանք առաջադրելուն, սակայն մեղադրանքը առաջադրվել է մամուլի ասուլիսից հետո: Ալավերդյանն ասաց՝ քանի որ դատական ակտը, որով ճանաչվել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկախի խախտումը, կես ժամ առաջ են ստացել, ապա այն ավելի ուշ կտրամադրեն կողմերին:

Վահագն Գրիգորյանի ճշտող հարցին՝ այսինքն հայցվորը գործով մեղադրյալի կարգավիճակ ունի՞ Անի Ալվերդյանը դրական պատասխան տվեց: Մյուս հարցին՝ իսկ ի՞նչ հոդված է հարուցված եղել, Ալավերդյանն ասաց, որ իր կարծիքով այդ հարցը էական չէ: Վահագն Գրիգորյանի պնդմանը՝ փողերի լվացման հոդվածո՞վ է հարուցված քրեական գործը, հայցվորի ներկայացուցիչը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իր կարծիքով այս հարցը վերաբերելի չէ գործին, քանի որ դատարանի այդ որոշումը վկայակոչվել է այն նպատակով, որովհետեւ պատասխանող կողմը որպես ապացուցման նյութ հղում է կատարել ԱԱԾ-ի հաղորդագրությանը. «Դրանք չպետք է գործի նյութերում ներգրավվեն»,- հավելեց Ալավերդյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացվել են մամուլում լույս տեսած հոդվածներ, որոնք հիմնավորում են, որ արտահայտություններն ուղղված չեն Սեդրակ Քոչարյանի դեմ, թե արդեն ինչպե՞ս են հիմնավորում եւ ինչո՞վ, դա արդեն դատաքննության ընթացքում կպարզվի: «Ամեն դեպքում մենք նշում ենք այս պահի դրությամբ, որ մամուլում լույս տեսած հոդվածները ներկայացվել են այդ փաստը ապացուցելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը: Նա հավելեց, որ Արթուր Վանեցյանի կողմից տրված ասուլիսի հաղորդագրությունն էլ ներկայացվել է որպես ապացույց այն բանի, որ Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, ոչ թե ֆիզիկական: Իսկ քրեական գործի հարուցման վերաբերյալ ներկայացված ԱԱԾ-ի հաղորդագրությունը եւ լրատվական կայքում լույս տեսած նյութը ներկայացվել են՝ ընդամենը հիմնավորվելու համար, որ որոշակի փաստի առթիվ, որոշակի հանցակազմի հատկանիշներով քրեական գործ է հարուցված: 

Անմեղության կանխավարկածի խախտման մասով էլ պատասխանողի ներկայացուցիչը կարծում է, որ հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդվածը մեկնաբանում է իրեն ձեռնտու տեսանկյունից: Խոսքը հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման մասին է:

Պատասխանողի ներկայացուցչի խոսքով՝ սույն գործով պատասխանողը ֆիզիկական անձ Արթուր Վանեցյանն է, ով ապացույցը ձեռք չի բերել խախտմամբ, ընդամենը արտատպել է համացանցում օբյեկտիվորեն առկա տեղեկատվությունը: Պատասխանողի ներկայացուցչի համոզմամբ, ապացույցի ձեռք բերման գործընթացը միանգամայն օրինական է, եթե անգամ դատարանը կգտնի, որ խախտում կա, ապա Արթուր Վանեցյանը այն ձեռք է բերել լիովին օրինական ճանապարհով: Այս դրվագով Գրիգորյանը պատրաստ է վերապահումների: Միաժամանակ, պատասխանողի ներկայացուցիչը նկատեց, որ հայցվորի նկատմամբ կա հարուցված քրեական գործ`190 հոդվածի հատկանիշով եւ, որ ԱԱԾ-ի հաղորդագրության տարածման պահին հայցվորն ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, ինչը նաեւ հայցվորի ներկայացուցիչն է ընդունում: «Կարծում եմ՝ եթե դատարանը նշել է, որ այդ հաղորդագրությունը խախտում է հայցվորի անմեղության կանխավարկածը, ապա խոսքը գնում է ոչ թե ամբողջ հաղորդագրության մասին, այլ՝ խոսքը գնում է ինչ որ հատվածի ինչ-որ ձեւակերպումների մասին»,- նկատեց պատասխանողի ներկայացուցիչը: Անի Ալվերդյանը, սակայն, հակադարեց՝ նշելով, որ դատարանը առանձին հատվածներ չէ, որ որպես անմեղության կանխավարկածի խախտում է համարել: Նա եւս մեկ անգամ պնդեց, որ ասուլիսի ընթացքում իր վստահորդը մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել:

Դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, եւ որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:

Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված եւ որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին:

Տպել
2924 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել