Սևանի քրեական հետախուզության պետն ու 2 օպերլիազորները խմբով խոշտանգել են քաղաքացուն. աղմկոտ տեղեկությունը հաստատվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, ըստ մեղադրանքների` 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թ. Գ.-ն և նույն բաժանմունքի օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Սևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ին: Օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն, իրենց հանդեպ վախի զգացում ձևավորելու նպատակով, ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ձեռնաշղթայված քաղաքացուն, ապա նրան տեղափոխել են բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ բաժանմունքի պետ Թ. Գ.-ի հետ շարունակել են խոշտանգել Ա. Մ.-ին` ոտքերով, ձեռքերով և մահակով հարվածներ  հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն թքել են Ա. Մ.-ի մարմնի և վերնահագուստի վրա, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է նաև հոգեկան ուժեղ տառապանք:

Իր նկատմամբ կիրառվող բռնությունները դադարեցնելու նպատակով Ա. Մ.-ն իր մոտ եղած կրակայրիչի մետաղյա մասով դիմել է ինքնավնասման՝ որովայնի շրջանում առաջացնելով քերծվածքներ:

Թ. Գ.-ի, Վ. Մ.-ի և Ս. Դ.-ի կողմից Ա. Մ.-ին խոշտանգելու հետևանքով վերջինիս պատճառվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների մարմնական վնասվածքներ, այդ թվում` սալջարդերի, բազմաթիվ քերծվածքների ու արյունազեղումների ձևով:

Ա. Մ.-ին խմբով խոշտանգելու համար Թ. Գ.-ին, Վ. Մ.-ին և Ս. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, Թ. Գ.-ի նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Ս. Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
1822 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով