Չկալովի դպրոցում աշակերտների թիվը գնալով նվազում է

Լոռու մարզի Չկալովի հիմնական դպրոցում աշակերտների թիվը ավելանալու փոխարեն տարին տարվա վրա ավելի է նվազում: Պատճառը՝ երիտասարդների գյուղից հեռանալն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Չկալովի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Հարությունյանը:

Տնօրենի խոսքով, գյուղը մոտ 130 բնակիչ ունի, որոնց մեծ մասը ծերեր են. «Վերջին տարիներին աշակերտների թիվը շատ է պակասել, ամուսնանալու տարիքի 15 տղա ունենք, ովքեր չեն ամուսնանում: Երիտասարդները դուրս են գալիս գյուղից, չեն մնում այստեղ, կամ ՌԴ են գնում, կամ Վանաձոր»:

Դպրոցում կրթությունն անց է կացվում եռակոմպլեկտ դասարաններում: 5-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարաններում սովորող աշակերտ դպրոցում չկա: Դպրոցում չկա ֆիզկուլտուրայի մասնագետ, առարկան դասավանդում է շախմատի ուսուցիչը: Գերմաներենի ուսուցչի թափուր տեղ եւս կա դպրոցում:

11 աշակերտ ունեցող դպրոցում աշխատում է 17 հոգի, որից 9-ը՝ ուսուցիչներն են, մյուս 7-ը՝ ուսումնաօժանդակ աշխատակիցները:

Առաջին դասարան հաճախելու տարիքի Չկալովում այս տարի 4 աշակերտ կա, մինչդեռ, ինչպես տնօրենը նշեց, դեռ պարզ չէ՝ իրենց դպրոց կբերեն երեխաներին, թե այլ համայնքի դպրոց կտանեն: Տնօրենն ասում է, որ ունեն ընտանիքներ, որոնց երեխաները այլ համայնքների դպրոցներ են հաճախում, պատճառն ըստ նրա՝ իրենց խստությունն է կրթության որակի նկատմամբ:

Տպել
887 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին 80-ամյա հոբելյանի առթիվ

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը. պաշտպան

Երեւանում հայտնվել են կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ բացատրում կանոնները

Լուվրը կրկին բացում է դռները

Մահացել է իտալացի հանրահռչակ կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն

Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում բոլոր զինկոմիսարիատների մոտ (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, գրանցվել՝ 7 մահ. մահերի ընդհանուր թիվը 491 է

Աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր Գավառում եւ Սեւանում․ ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փրկարարները Սեւանա լճից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացու

Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում այրվել է խոտածածկ տարածք

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոց տեղից պոկել ու մոտ 200 մետր հեռու է շպրտել

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին (տեսանյութ)

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

29 հրշեջ-փրկարար եւ 40 բնակիչ մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

Մարտունի քաղաքի արտահերթ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար