Կանխիկացվել եւ հափշտակվել է այլ անձի անվամբ ձեւակերպված վարկի գումարը (տեսանյութ)

22/04/2019 schedule21:06

Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2018թ. սկզբին, երեք քաղաքացիներ ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաև անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձևակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ և 12.02.2018-13.02.2018թթ. ընված ժամանակահատվածում  նշված քարտից կանխիկացրել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325 հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննություն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
759 դիտում

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Քաղաքացիներին ուղղված մեղադրանք չկա, սխալ կարծիք է, կա իրավիճակի գնահատում. վարչապետ

Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն