Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

«Մենք որպես ազգ, ժողովուրդ, պետություն, պետք է հստակ ձեւակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Եվ ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչեւ հիմա մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել»,- ԵՊՀ տնտեսագիտական համալսարանում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ես նոր էի վարչապետ դարձել, սոցիալական ցանցերում, հարցազրույցներում մեկը ասում էր՝ այսինչն են ծախել, այնինչն են ծախել, եթե չեն ծախել, կծախեն, մյուսը գրում էր՝ հենց նոր ծախեցին: Այս հարցը ինչու պետք է լինի ոչ միայն իմ, այլեւ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների վերաբերյալ: Ինչու պիտի այդպիսի խոսակցություն լինի կամ ինչու կա այդ խոսակցությունը: Որովհետեւ երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի խնդրով բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս եւ Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ»,- արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:

Ուրբաթ օրը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ թեմաների շուրջ նա կուզենար, որ կառավարությունը ռեկոմենդացիաներ ստանար խորհրդակցական այդ մարմնից, Փաշինյանը շեշտադրել է Ղարաբաղի հարցը: «Ես, բնականաբար, ունեմ պատկերացում, բայց ես չեմ ուզում՝ դա լինի իմ պատկերացմամբ, որովհետեւ ես էլի շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ չէ, ոչ մի վարչապետ չէ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի սեփականատերը ամբողջ հայ ժողովուրդն է եւ նա պետք է հստակեցնի՝ այդ հարցի հետ ինչ պետք է լինի»,- ասաց վարչապետը:

Տպել
4831 դիտում

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը՝ տեղակալ, Վ. Ներսեսյանը՝ գլխավոր տեսուչ

Երբեմնի քարուքանդ ճանապարհով երթեւեկելն այսօր արդեն հաճելի ու անվտանգ է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը