Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել. Սիփան Փաշինյան

Վերջին ամիսներին ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը 2 տարբեր ծրագրերի շրջանակներում կարողացել է ներդրողներ ներգրավել Տավուշի մարզում:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է պատգամավորի հետ՝ իր իրականացրած ծրագրերի եւ պատգամավորական գործունեության մասին:

- Պարոն Փաշինյան, Տավուշի մարզում ի՞նչ ծրագրեր եք իրականացնում: Նկատել ենք, որ 2 տարբեր ծրագրերի մասով կարողացել եք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ներգրավել եւ նրանք ներդրում են կատարում այդ ծրագրերում: Ի վերջո, որպես պատգամավոր, ձեր առաքելությունը դա չէ, ինչո՞ւ եք այդքան աշխատում դրանց շուրջ:

- Բնականաբար, դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, բայց ամեն դեպքում հասարակությունը երբ ինձ ձայն է տվել, քարոզարշավի ժամանակ զգացել եմ, որ իրենք ինձնից ակնկալում են, որպեսզի փորձեմ հնարավորինս այնպես անել, որ մարզում ներդրումներ լինեն, աշխատատեղեր բացվեն: Ես, որպես տավուշեցի, հիմա փորձում եմ մարզում որոշակի ներդրումներ ներգրավել:

- Օրերս գրել էիք, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ գումարի 20 տոկոսը համայնքը պետք է վճարեր, որը չուներ, սակայն արտերկրում բնակվող մեր հայրենակիցը որոշել է տրամադրել այդ գումարը: Մանրամասներ կներկայացնե՞ք այդ ծրագրից եւ ներդրումից:

- Դա ներդրում չի: Դա ՄԱԿ-ի ծրագիր է. Ակնաղբյուրում 17.1 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ջրի ոռոգման խնդիր կա: ՄԱԿ-ը ծրագիր է իրականացրել՝ համաֆինանսավորման պայմանով: Մոտ 51 մլն դրամի ծրագիր էր, Ակնաղբյուրը պետք է 20 տոկոսը վճարեր, այսինքն, 10 միլիոնից մի փոքր ավելի: Բնականաբար, համայնքը չունի այդ բյուջեն, քանի որ փոքր է: Ես կարողացա ներգրավել մարդկանց, որոնք հայրենասեր են եւ մենք հիմա ունենք այդ 10 միլիոնը: Այդ գումարը փոխանցվել է գյուղի հաշվեհամարին, եւ ծրագիրն ամիսների ընթացքում կիրականանա: Մոտակա օրերս կխոսեմ այլ ծրագրի մասին, որը կիրականանա՝ դրսում բնակվող հայազգի գործարարների աջակցությամբ:

- Մոտ 2 ամիս առաջ խոսել էիք նաեւ մեկ այլ ծրագրի մասին: Նշել էիք, որ կա ներդրող, որն Իջեւանում հողատարածք է գնել եւ ցանկություն ունի ներդրում կատարել: Գրվեց նաեւ, որ այդտեղ հավանաբար խաղահրապարակ է կառուցվելու: Այդ ծրագրի վերաբերյալ մանրամասներ կարո՞ղ եք հայտնել:

- Տվյալ ներդրողը՝ Արմեն Սիրունյանը, ռուսաստանաբնակ գործարար է: Գնել է տարածքը, որոշակի գործողություններ է այդտեղ իրականացրել: Նախնական տեղեկություններով՝ 1 ամսից կսկսվեն բուն շինարարական աշխատանքները: Հավանաբար այնտեղ կլինի մանկական ռեստորան, մեծ խաղային սարքեր, ատրակցիոններ:

- Ժամկետներ կա՞ն, թե դա երբ պատրաստ կլինի:

- Հույս ունենանք՝ այս տարվա մեջ կավարտենք:

- Մարզպետի, մարզպետարանի հետ համագործակցություն կա՞ այս ծրագրերի շուրջ, թե ինքնուրույն եք անում:

- Եթե կարիք է լինում՝ բնականաբար համագործակցում եմ, բայց տվյալ պարագայում՝ ոչ, որովհետեւ դրա կարիքը չկա: Մարզպետարանն իր աշխատանքն է կատարում, ես էլ փորձում եմ այսպիսով օգտակար լինել: Որեւիցե համագործակցելու խնդիր չկա բնականաբար: Միայն այդ ծրագիրը չէ, որ պետք է իրականանա, տարբեր ծրագրեր կան:

- Էլ ի՞նչ ծրագրեր կան:

- Շինարարության ծրագիր կա մեծ, բայց թույլ տվեք դրա մասին առայժմ չխոսել: Մեկնարկը տալուց անպայման կհրավիրեմ լուսաբանելու:

- Որպես պատգամավոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու մտադրություն ունե՞ք առաջիկայում:

- Ես հիմա ճիշտն ասած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծի համահեղինակ եմ, իմ ընտրողների հետ խոսել էի ու պատրաստվում էի նման նախագծով հանդես գալ: Բայց ինչպես գիտեք Ալեն Սիմոնյանը արդեն իսկ հանդես է եկել նման նախաձեռնությամբ՝ դեռ նախորդ գումարման ԱԺ-ում, այդ իսկ պատճառով համահեղինակ եմ եւ նաեւ առաջարկներով հանդես կգամ: Օրենսդրական այլ նախագիծ կա, որը հիմա քննարկման փուլում է. դա նախկին արտադրական տարածքների գույքահարկերի հետ կապված խնդիրն է, որոնք չեն աշխատում եւ որոնք որեւիցե հավելյալ արժեք չեն ստեղծում: Հիմա քննարկման փուլում է, պետք է հասկանալ, թե ինչ ձեւով է հնարավոր դա կարգավորել օրենսդրական դաշտում:

- Տավուշի մարզը սահմանային մարզ է: Մարզից հիմնականում արտագաղթն ավելի շատ է լինում, քան ներգաղթը: Այդ մասով հորդոր կամ կոչ եղե՞լ է, որպեսզի մնան մարզում: Կամ ներդրողների հետ բանակցություններ եղե՞լ են, որպեսզի աշխատատեղեր բացվեն մարզում եւ արտագաղթի խնդիրը վերանա:

- Հորդորելով մարդուն չես կարող պահել եւ ասել՝ մի արտագաղթիր: Իմ գործունեությամբ՝ բնականաբար այն, ինչն ինձ օրենքը թույլ է տալիս, ես փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի տավուշցիների կյանքն ավելի հարմարավետ դառնա եւ հնարավորություն ունենան աշխատելու ու չլքելու իրենց մարզը: Բնականաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղեր բացվեն, որպեսզի մարդիկ չլքեն իրենց հայրենի գյուղը կամ քաղաքը:

- Մարզ այցելելու կամ քաղաքացիներին հանդիպելու հաճախականություն կա՞:

- Ես հաճախ եմ մարզ այցելում, բայց ոչ թե կոնկրետ հանդիպումների նպատակով, այլ այն ծրագրերի, որոնք պետք է տեղի ունենան կամ փորձում եմ այնպես անել, որ դրանք իրականանան: Տարբեր գործերով եմ գնում ու այդ ընթացքում գաղտնի տեղերով չեմ շրջում: Առաջիկայում բնականաբար պլանավորել եմ այցելել համայնքներ, որպեսզի բնակիչների հետ շփվեմ եւ հասկանամ՝ ինչ խնդիր կա:

- Որպես պատգամավոր, ի՞նչ եք կարծում, որն է այսօր տավուշցիների հիմնական խնդիրը:

- Որպես այդպիսին խնդիրները, կարծում եմ, մարզերում նույնն են եւ շատ են: Կարծում եմ, կոնկրետ մեծ խնդիր, որը շատ գլոբալ է, սխալ է առանձնացնել մնացած խնդիրներից: Խնդիրները բազմազան են եւ չկա ավել կամ պակաս խնդիր: Բազմաթիվ կարեւոր խնդիրներ կան, որոնք մենք փորձում ենք լուծել: Կարծում եմ, մի քիչ արդեն իսկ ստացվում է եւ հույս ունեմ, որ ավելի մեծ քայլերով հետագայում առաջ կգնանք: Կփորձենք լուծել բոլոր խնդիրները, չնայած բոլոր խնդիրները բարդ է լուծելը:

Տպել
3188 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված