Եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20%-ի. վարչապետը ԵՊՀ-ում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Նրան ուղեկցում են Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Բուհի պրոֆեսորադասաոխսական կազմի հետ հանդիպումը վարում է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը: Ռեկտոր Արամ Սիմոնյանը քննարկմանը ներկա չէ:

«Այսօրվա հանդիպումը խորհրդանշական է այն առումով, որ մեկ տարի առաջ իրողություն դարձավ քաղաքական հեղափոխությունը, որը սկիզբն էր վերափոխումային գործընթացի, ինչը ներառում է տնտեսությունը եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտները: Մենք՝ տնտեսական համայնքի ներկայացուցիչներս, գիտենք որ տնտեսությանը առավել բնորոշ են իներցիոն զարգացումները: Միաժամանակ գիտենք, որ խոր ռեֆորմների, տնտեսաիրավական կարգավարումների իրականացման արդյուքնում դուրս կգանք զարգացման նոր ուղեծիր եւ կունենանք բարեկեցիկ ու հզոր Հայաստան: Սա է տնտեսական հեղափոխության բովանդակությունը: Այս մասին շեշտում եմ այն պատճառով, որ տնտեսական հեղափոխության մասին ընկալումները տարբեր են ամենատարբեր շրջանակներում, ընդհուպ մասնագիտական: Եվ մենք պարոն վարչապետ, պատաստվում ենք առաջիկայում այդ թեմայով իրականացնել մեծ խորհրդաժողով՝ ներգրավելով ոչ միայն գիտական, այլ նաեւ գործարար աշխարհը: Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այսօրվա հանդիպումը որոշակի նպաստ կբերի տնտեսական հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը եւ տեսլականի հստակեցմանը»,- ասաց դեկան Հայկ Սարգսյանը:

Վարչապետը մասնագետների հետ հանդիպումից ակնկալեց ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակում, ու ի վերջո նաեւ եզրահանգում:

Նա ներկայացրեց նաեւ կառավարության պատկերացումները տնտեսական հեղափոխության վերաբերյալ.   

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի: Տասը տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները, ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուները այն ընկերություններն են, որոնք գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում, կամ հանքարդյունաբերական ոլորտում: Ընդհանրապես, երբ ասում ենք՝ տեխնոլոգիաները պետք է դառնան տնտեսության լոկոմոտիվը, մենք նկատի ենք ունենում, ինչպես փափուկ կամ «սոֆթ» տեխնոլոգիաները, այնպես էլ առարկայական, շոշափելի կամ «հարդ» տեխնոլոգիաները»,- ասաց վարչապետ Փաշինյանը:  

Սրանից, ըստ նրա, բխում է՝ կառավարությունը Հայաստանը պատկերացնում է որպես բարձր որակավորման աշխատուժի երկիր:

Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան կապվում է կրթության հետ: «Կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ բարեփոխումներ, որոնց հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ուսանողներին ապահովել բարձր որակավորմամբ: Եվ այն պահին, երբ նրանք լքեն կրթական հաստատությունները, պիտի պատրաստ եւ մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր տեսլականն այն է, որ բարձրագույն կրթությունում հետազոտական կոմպոնենտը պետք է գնալով ավելի ու ավելի մեծանա: Հետազոտական, նաեւ գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն եւ ժամանակի ընթացքում պետք է այս ուղղությունը ավելի ուժեղանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  

Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, եւ դրան հասնելու կարեւորագույն գործիքներից մեկը պետք է դառնա ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումը. «Ընդ որում նախապայմանով, որ եկամտահարկը պետք է նվազի՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով մենք կարծում ենք՝ խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը, եւ խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների կրթությունը»:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի է առնվում ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: «Հույս ունենք, որ ՀՀ-ում բորսայական համակարգը առաջիկայում էականորեն կզարգանա: Մեր կառավարությունը այս ուղղութամբ նույնպես աշխատանք է վարում եւ փորձում ենք ՀՀ-ում գտնել պետական ընկերութուններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաեւ փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Իհարկե ՀՀ-ում բանկային համակարգը բավականին կայացած է, նաեւ ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել՝ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- փաստեց վարչապետը:

Նա միեւնույն ժամանակ նկատեց, որ անգամ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չէ ամբողջ աշխատուժը բերել միեւնույն որակավորման եւ որոշակի շերտավորումն անխուսափելի է լինելու. «Որպես մեր կառավարության առաջնահերթություն, հռչակել ենք նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները, որոնք ըստ էության համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող: Աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, բարեկեցության որոշակի մակարդակ եւ անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»:

Ինչ վերաբերում է հեղափոխության մեթոդին, վարչապետը շեշտեց, որ ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այնպես էլ տնտեսական հեղափոխության համար հիմնական եւ առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության եւ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը ինչպես տնտեսության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում:

Տպել
3862 դիտում

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար