Տավուշի Ակնաղբյուր համայնքում 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգ կկառուցվի․ Ս․ Փաշինյան

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում եւ մեր հայրենակիցներից մեկի աջակցությամբ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգ կկառուցվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը․

«Տավուշի մարզի սահմանամերձ Ակնաղբյուր համայնքի սիրելի բնակիչներ,
Ակնաղբյուր համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություններ, համաձայն որոնց՝ Ակնաղբյուր համայնքի 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգի հիմնակառուցման համար կազմվել է նախագծա-նախահաշվարկային ծրագիր։ Ըստ այդմ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմել էր 51 517 100 ՀՀ դրամ։ ՄԱԶԾ-ի կողմից արդեն կատարվել էր ներդրում 80%-ի չափով, գումարային տեսքով՝ 41 213 680 ՀՀ դրամ։ Համաձայն ներդրումային ծրագրերի՝ համայնքը պարտավոր էր գումարի 20%-ի չափով՝ տվյալ դեպքում 10 303 420 դրամով, մասնակցություն ցուցաբերել նշյալ ծրագրին, որպեսզի այն իրականանար։ Սակայն, Ակնաղբյուրի համայնքապետարանը չուներ նման ֆինանսական միջոցներ: Ուրախ եմ ձեզ հայտնել, որ արտերկրում բնակվող մեր հայրենակից գործարարը չի մերժել իմ կողմից փոխանցված ձեր խնդրանքը եւ համայնքին տրամադրել է այդ գումարը, հետեւաբար, այդ ծրագիրը մի քանի ամիսների ընթացքում կյանքի կկոչվի: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ից եւ մեր հայրենակցից՝ այս շատ կարեւոր ծրագրի իրականացման համար»,-գրել է պատգամավորը:

Տպել
5745 դիտում

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 424-ի. 52 նոր դեպք՝ 24 ժամում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների կեցության եւ խնդիրների վերաբերյալ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցում է

Վերջին 1 ժամում Նորքի հիվանդանոցում կորոնավիրուսից 2 մահվան դեպք է արձանագրվել. նախարար