Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին

Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 ժամից ավելի շարունակում է պատասխանել օգտատերերի հարցերին:

Հարցերից մեկն այն մասին էր, որ եթե Սերժ Սարգսյանը դեռեւս մեղադրյալ չէ ոչ մի քրեական գործով, ապա ինչպե՞ս կարելի է խոսել արդարադատության մասին:

«Տեսեք, դուք գիտեք, որ այսօր կալանավորված են գեներալ Մանվել Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ են գտնվում նախկին նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, շատերը անցնում են տասնյակ քրեական գործերով, անգամ կան ներկա պաշտոնյաներ, կան հարուցված տասնյակ քրեական գործեր: Մեր առաջ մենք խնդիր չենք դրել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ գործ հարուցենք: Գործ հարուցելու համար պարտադիր պետք են հիմքեր:

Տեսեք, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորում էին, ես Ղարաբաղում էի, այդ օրերին ասում էին, որ հերոս են ձերբակալել, որ Հայաստանի մեջքն են կոտրում եւ այլն, բայց բոլորս էլ գիտենք, թե ինչ պարզվեց: Ես ասում եմ սկզբունքը, որ ոչ մեկը արտոնյալ չի լինելու օրենքի առաջ: Կարեւոր է այստեղ մեկ այլ բան. կմեղադրվի, թե ոչ Սերժ Սարգսյանը, բայց կա այս հարցի տակ տողատակ՝ կարողա՞ դուք Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություն ունեք:

Ես ասեմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ մտնել. սա եկեք մեկընդմիշտ արձանագրենք: Ես քննիչ կամ դատախազ չեմ: Այն պահին, երբ քրեական գործ հարուցելու հստակ հիմքեր լինեն, որեւէ արգելք չի լինի: Եթե ես որեւէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենամ, սա կնշանակի, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլեւ իմ ապրած կյանքը:

Օրինակ հյուսիս-հարավի գործով արդեն քանի ամիս է՝ գործ է հարուցված: Ենթադրվու՞մ է, որ այստեղ մեղադրյալներ կլինեն պաշտոնյաներ, միանշանակ՝ այո, որովհետեւ նմանօրինակ չարաշահումներն առանց պաշտոնյաների ներգրավվածության հնարավոր չէ պատկերացնել, բայց այս պահին չկան մեղադրյալներ, որովհետեւ գործը չափազանց ծավալուն է: Ես հրաժարվում եմ անուն-ազգանուններով խոսելուց, որովհետեւ սա կոնկրետ ուղղվածություն է նշանակում: Միանշանակ է, որ մենք անելու ենք հնարավորը՝ ժողովրդից թալանածը հետ բերելու համար: Ես ամբողջությամբ գոհ չեմ գործընթացից, որը սկսվել է, բայց այստեղ էլ շատ գործոններ կան:

Հիշու՞մ եք, երբ Մանվել Գրիգորյանի տան կադրերը ցույց տվեցինք, ի՞նչ եղավ հետո, բազմաթիվ մարդիկ տարան ինչ ունեին վառեցին, վերացրեցին, տեղափոխեցին: Մարդիկ կան, որոնց տներում նույնիսկ 1000 դրամ չի հայտնաբերվել, բայց այդ մարդը հնարավոր է թաթախված է կոռուպցիայի մեջ: Ես խնդրում եմ ինձ դավադրությունների մեջ չմեղադրեք, ես կարող եմ սխալվել եւ պատահում է, սխալվում եմ, բայց ինձ մեղադրել պետք չէ դավադրությունների մեջ:

Օգտատերերից մեկի հաջորդ մեկնաբանությունը հարց չէր, այլ պարզապես կարծիք, որը մեծ թվով լայքեր էր ստացել:

Խոսքն այն մասին էր, որ ժողովուրդը լիարժեք համոզված է վարչապետի գործողությունների ճիշտ լինելու մեջ, որին ի պատասխան Ն. Փաշինյանը նշեց, որ սխալներ ինքն էլ է անում, ինչպես յուրաքանչյուր մարդ, բայց ինքը հաստատ չի անի սխալներ, որոնք բեկումնային կլինեն:

Տպել
4233 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ