Վանաձորի բժշկական կենտրոնում աուդիտը ընթացքի մեջ է. որոշակի պատկեր արդեն պարզ է

Վանաձորի բժշկական կենտրոնում շուրջ 3 ամիս առաջ սկսված աուդիտի գործընթացը դեռեւս շարունակվում է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ աուդիտ պահանջել էր հենց տնօրենը՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես հետո:

«Ներկա պահին հիվանդանոցում իրականացվում են աուդիտի աշխատանքներ մարզպետարանի աուդիտի, ինչպես նաեւ Երեւանից եկած անկախ աուդիտի կողմից: Ամենօրյա ռեժիմով ու մեծ ծավալով ուսումնասիրություններ են արվում: Վերջին տարիների գործունեությունն է ուսումնասիրվում»,- ասաց Վահագն Մկրտչյանը՝ նշելով, որ մոտակա ժամանակներում վերջնական պատկեր կլինի, բայց. «Որոշ բաներ  իսկզբանե մեզ համար պարզ էր, թե ինչ է կատարվել նախկինում, պարզ էր նաեւ, թե ինչի հաշվին է հիվանդանոցը մեծ պարտքեր կուտակել ու արագ տեմպերով գլորվել ֆինանսական անդունդը»:

Շուրջ 3 ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատող Վահագն Մկրտչյանը օրինակ է բերում իր պաշտոնավարման ընթացքում վճարովի ծառայությունների աննախադեպ ու թռիչքային աճը. «Դա 3 հանգամանքով է պայմանավորված. նախ բժշկական կենտրոնը տեղափոխվել է նոր շենք, ինչի պատճառով նաեւ հոսքերն են ավելացել, երկրորդ հանգամանքն այն է, որ մենք ունենք որոշակի ծառայությունների համալրում, որը նախկինում չի եղել, իսկ որ ամենակարեւորն է՝ իմ կողմից բժշկական կենտրոնում անողոք պայքար է հայտարարվել ստվերային դրամաշրջանառության դեմ»:

Մկրտչյանն ասում է, որ այս 3 ամիսներին իրենք կարողացել են ոչ միայն բժշկական կենտրոնի ընթացիկ աշխատանքները բավարար առաջ տանել՝ առանց նոր պարտքեր կուտակելու, այլ նաեւ հին պարտքերից են վճարումներ արել:

Բացի ստվերային դրամաշրջանառությունից, հիվանդանոցում նաեւ ուռճացված հաստիքներ են եղել, պարբերաբար ու նույն մարդկանց տրված պարգեւատրումներ. «Մարդիկ են եղել, ովքեր պատկառելի գումարներ են ստացել պետական միջոցներից, բայց ոչինչ չեն արել: Իրենք այսօր ազատված են աշխատանքից, բայց աշխատանքը դրանից չի տուժել, ոչ էլ իրենց փոխարեն նոր մարդիկ են ընդունվել, պարզապես աշխատանքի ներքին վերաբաշխում է արվել»,- ասաց Մկրտչյանը: Անդրադառնալով պարգեւատրումերին՝ նշեց, որ դրանք կրկնվող են եղել, ու հիմնականում պարգեւատրվել են նույն մարդիկ. «Պարգեւատրումները ես ինքս եմ հայտնաբերել, առանց որեւէ աուդիտի, 2014թ-ից սկսած նայել եմ, տարեկան 2 մլն-ի պարգեւատրումներ են եղել, մեծ գումարները ստացել են նույն մարդիկ, ովքեր այստեղ ոչ բժիշկ են եղել, ոչ մայրապետ: Ինձ համար անընդունելի ու անհասկանալի է՝ երբ հիմնարկը պարտքեր ունի ու դու պարգեւատրումներ ես անում…»:

Մկրտչյանն ասում է, որ իր պաշտոնավարման օրոք ինքը եւս պարգեւատրումներ է արել, բայց ոչ թե վարչական օղակի աշխատակիցներին, այլ սանիտարներին, ովքեր ահռելի աշխատանք են կատարում եւ իսկապես արժանի են եղել խրախուսման. «Ծննդատան մայրապետերին ենք խրախուսել, ամեն մի մայրապետը մի ամբողջ հարկ է մաքրում, իդեալական է այնտեղ, բա այդ մարդկանց ո՞նց չխրախուսենք… սիմվոլիկ գումար ենք տվել, բայց դա ուշադրություն էր, որին արժանի էին, պարգեւատրումը լավ բան է, երբ տեղին է արվում»,- ասաց տնօրենի ժամանակովր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանը: Մեր հարցին, ինքն իրեն այս ամիսներին չի՞ պարգեւատրել, բացասական պատասխան տվեց. «Միայն մայրապետերն են պարգեւատրվել, որեւէ այլ մարդ, այդ թվում՝ ադմինիստրատիվ աշխատակից կամ տնօրեն, չի պարգեւատրվել…»:

Տպել
3881 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել