Վարչապետը հանձնարարական է տվել քննարկում կազմակերպել՝ նախքան նման օրենքի ընդունումը. Եգանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել եւս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել նախքան Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին օրենքի ընդունումը: Այս մասին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Պետք է հաշվի առնել կառուցապատողների, ցեմենտ օգտագործողների շահերը: Օրենքը քննարկման փուլում է, եւ դեռ ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգ պետք է ներառվի: Հաշվի առնելով նաեւ կլինկերի հետ կապված խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին թե՛ կազմակերպությունների, թե՛ արտադրողների կողմից, վարչապետը հանձնարարական է տվել եւս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել՝ նախքան նման օրենքի ընդունումը: Կարծում եմ, առաջիկայում այդ քննարկումը կլինի»,-ասաց Եգանյանը:

Եգանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ի սկզբանե մշակվել է՝  հիմք ընդունելով տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: Նա նշեց, որ 15-20 դոլար ցեմենտի արժեքը Իրանի հետ սահմանին բավականին ցածր գին էր, եւ նման գնով Հայաստան ներկրելը լուրջ վտանգ էր հայկական արտադրանքի ծավալների համար: Այդ թեմայով տարբեր քննարկումներ են եղել թե՛ ներմուծողների, թե՛ շինարարությամբ զբաղվող ընկերությունների եւ արտադրողների հետ, ինչից հետո կայացվել էր համապատասխան նախագծի մշակման որոշում եւ դրվել քննարկման:

Եգանյանը նաեւ ներկայացրեց որոշակի թվային տվյալներ: Ցեմենտի արտադրության ոլորտում նախորդ տարի աճ է արձանագրվել: 2018 թվականին Հայաստանում իրացման ծավալը կազմել է 700 հազար տոննայից ավել, որից 180 հազար տոննան ներկրվել է, իսկ 540 հազար տոննան արտադրվել է տեղում: Սակայն ներկրվող ցեմենտի ծավալներն աճել են 3.3 անգամ:

«Հայաստանի կառուցապատող ընկերությունները իրանական ցեմենտի տուրքի սահմանման, հետեւաբար՝ գնի բարձրացման պարագայում արդեն նախապես կնքված գործարքները վերանայելու եւ կառուցապատման արժեքների բարձրացման խնդիր են ունենալու»,- այս մասին ասաց «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ընկերության օտարերկրյա ներդրող-բաժնետիրոջ ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը:

«Կառուցապատողների համար առաջանալու են իրավական խնդիրներ: Կառուցապատողները նախքան շենքը կառուցապատել, ավարտելը գնման իրավունքի շրջանակներում պայմանագրեր են կնքում գնորդների, տարբեր մատակարարների, ծառայություն մատուցողների հետ: Կառուցապատողը պայմանական 1 քառ. մետրի համար 500 հազար դրամով պայմանագիր է կնքել պոտենցիալ գնորդի հետ, ստանձնել է պարտավորություն, որ այդ գնով պետք է փոխանցի գնորդին: Բայց եթե շինարարության ընթացքում ցեմենտի գինը թանկանում է, շինարարական կազմակերպությունները կառուցապատման արժեքի բարձրացման խնդիր են դնում եւ առաջանում են խնդիրներ, ճեղքվածքներ կամ ինքնարժեքի բարձրացում, շահույթի նվազում, որը նվազեցնում է կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը»,-ասաց Գասպարյանը:

Գասպարյանի խոսքով՝ իրանական ցեմենտը միշտ եղել է ավելի մատչելի եւ որակյալ: Նա նշեց, որ իրանական ցեմենտի գինը միշտ զսպող գործիք է հանդիսացել տեղական շուկայում արտադրողների համար, եւ ներկրվող ցեմենտի գնի բարձրացումը փակելու է տեղական արտադրողների համար մրցակցության ապահովման վերջին լուսամուտը:

Կառուցապատող մեկ այլ ընկերության «Արթ քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանի կարծիքով՝ իհարկե տեղական արտադրողին պետք է պաշտպանել, սակայն իրանական ցեմենտը վաճառելու համար առանց այդ էլ խոչընդոտեր կան: «Մեր կլիմայական պայմաններում ցեմենտը մինչ Մեղրիից Երեւան է հասնում, բավականին թանկանում է՝ տարբեր գնահատականներով 15-19 հազար դրամով: Այդ թանկացումն արդեն իսկ օգնում է բոլոր տեղական արտադրողներին, եւ պետական տուրք գումարելը, մեր գնահատականով, ներմուծմանը խիստ վնաս է հասցնելու: Իրանական արտադրանքը լավն է, ավելի արդյունավետ է, կարծում ենք՝ պետք է հնարավորություն տանք, որ տեղական արտադրողները պաշտպանված լինեն, սակայն ներմուծման համար էլ չփակենք դռները»,-նշեց Պետրոսյանը:

Ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծության՝  2018 թվականին Հայաստանում ցեմենտի տարեկան իրացման ծավալը կազմել է 680 000 տոննա, որի 75%-ը եղել է տեղական ցեմենտը, իսկ մնացյալ՝ 25%-ը ներմուծված: Կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի խոսքով, օրինագիծը մեծ ռիսկեր է պարունակում:

«Կառուցապատողներն արդեն իսկ ունեն կնքված պայմանագրեր՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը»,- նշեց Մարինե Առաքելյանը: 

Իսկ «Առնի Թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը նկատեց, որ ներկայացրած թվերը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում միշտ եղել է ցեմենտի բարձր արտադրողականություն:

«Հայաստանում միշտ ցեմենտի գործարանները արտադրել են 800 000 տոննայից ոչ պակաս: Տարիներ շարունակ 80%-ը ստվերում է եղել, գնալով կրճատվել է այդ ստվերը, անցյալ տարի 30%-էր»,- նկատեց ընկերության ներկայացուցիչը: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրանական ցեմենտն ավելի որակյալ է:

«Նախորդ կառավարությունները միշտ սահմանել են շատ բարձր հսկիչ գին, որը եղել է 200 դոլարին մոտ: Իշխանափոխությունից հետո ընդամենը 1 ամսով հսկիչ գինը իջեցվել է 100-ին մոտ, տեմպերով սկսել են ներկրել իրանական ցեմենտ եւ մեր ժողովուրդը տեսավ, որ այն շատ որակով է: Բայց հետո տեղական արտադրողների հետ լոբբինգի շնորհիվ գինը նորից բարձրացավ 200 դոլար»,- նկատեց Արամ Խաչատրյանը:

Տպել
2994 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին