Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում. Արցախի պետնախարարը ընդունել է Իշխան Զաքարյանին

18/04/2019 schedule14:15

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԽՀԿ գործկոմի անդամներ, եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներ:

Ինչպես հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, պետական նախարարը ողջունել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի որոշումը օգոստոսի 5-8-ը Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անկացնելու համար՝ նշելով որ այն առաջին անգամն է կազմակերպում: «Այս որոշումը լավ առիթ է ևս մեկ անգամ աննախադեպ միջոցառմամբ համալրելու Արցախի Հանրապետության մարզական կյանքը, որը լավ խթան կլինի հանրապետությունում ինչպես սպորտի զարգացման, այնպես էլ զբոսաշրջային գրավչությունը աշխարհին ներկայացնելու համար»,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ աշխատանքային խմբում հանդիպմանը ընդգրկված են մարզական և գեղարվեստական ուղղությունների պատասխանատուննները: «Նախատեսվում է 17 մարզաձևից 11-ը անցկացնել Արցախում: Ուստի՝ մեր այցի նպատակն է, որպեսզի քննարկենք այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են մարզադահլիճների կահավորման և մրցաշարերի պատշաճ մակարդակով կազմակերպմանը վերաբերող բոլոր հարցերը»,- ասել է Ի. Զաքարյանը:

Հանդիպման ընթացքում ծրագրերի վերաբերյալ մանրամասն զեկոցմամբ հանդես են եկել միջոցառման գլխավոր մրցավարն ու գլխավոր ռեժիսորը:

Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից  և 42 տեսարանից կազմված միջոցառում: Լինելու է  եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու է պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ:

Հանդիպման վերջում պետական նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին, նշել, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը միջոցառումն Արցախում հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պատասխանատու պաշտոնատար անձիք:

Տպել
1610 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում