Առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն Թումանյանի սոցաջակցության գործակալությունում. քրգործն ուղարկվել է դատարան

17/04/2019 schedule17:57

Ավարտվել է Լոռու մարզպետա­րանի Թուման­յանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվա­ծի 3-րդ մասի 1-ին կետով, 3121-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ա. Ղ.-ն ընտանիքների անապահովության գնահատման համակար­գում հաշվառվելու նպատակով, 2013թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալության պետ Ա. Գ.-ին, ներկայացել որպես միայնակ մայր և ընդգրկվել ընտանիքների անապահո­վութ­յան գնահատման համակարգում:

Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկանա­լով Ա. Ղ.-ի կողմից փաստացի ամուսնու հետ համատեղ բնակվելու և այդ հանգամանքն իրենցից թաքցնելու մասին՝ 2014թ. հունվար ամսվա վերջին քաղաքացուն հրավիրել է իր աշխատա­սենյակ և իր լիազորութ­յունների շրջանակներում՝ ամուսնու հետ համատեղ բնակվելու հան­գա­մանքն անտեսելու և նրան այդ հիմքով ընտանիքների անապահովության գնահատման համակար­գից դուրս չթողնելու նպատակով, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել գործակալութ­յան մասնագետ Ա. Թ.-ի միջոցով իրեն տալ յուրաքանչյուր տարվա համար վճարվող մի քանի ամսվա նպաստի գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալութ­յան նշված մասնագետը ապահովել է ուղիղ կապ գործակալության պետի և քաղաքացու միջև և վերջինիս կողմից անձամբ ու որպես միջնորդ հանդես եկած նրա մոր՝ Ե. Ղ.-ի միջոցով, 2015-2017թթ. գործակալության շենքում մաս-մաս ստացած ապօրինի վարձատրության գումարը փոխանցել է Ա.Գ.-ին՝ այդ կերպ օժանդակելով վերջինիս ապօրինի վարձատրություն ստանալուն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալության նախկին պետը սոցիալական աջակցության նպաստի շահառու ևս մեկ անձից, նույնպիսի նպատակներով, պահանջել է ապօրինի վար­ձատրություն` տարվա մեկ ամսվա նպաստի գումարը՝ 37.500 ՀՀ դրամ, որը 2011-2016 թվականների ընթաց­քում` երկու ամիսը մեկ, անձամբ ստացել է  իր աշխատասենյակում:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալության նախկին պետ Ա. Գ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.105.545 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար, իսկ Ա. Թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111 հոդվածի 1-ին մասով՝ Ա. Գ.-ի կողմից 116.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու համար:

 Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Ա.Թ.-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է:

Առաջադրված մեղադրանքներում ինչպես գործակալության նախկին պետը, այնպես էլ մասնագետն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Ա. Գ.-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ է մուծվել 1.105.545 ՀՀ դրամ գումարը՝ որպես վնասի հատուցում:

Գործակալության մասնագետ Ա.Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ գործակալության նախկին պետ Ա. Գ.-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:

Քրեական նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ միասին ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
1620 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին