Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին (լուսանկարներ)

Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St.Jude Children’s Research Hospital) հետ: Համագործակցության հուշագիրը կնքվել է ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգեզ-Գայլանդոյն և հիվանդանոցի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սիմա Ջեհան: Սույն համաձայնագրով Հայաստանը միանում է St. Jude Global Alliance-ին, որի միջոցով առավել արդյունավետ կերպով կկարողանա պայքարել մանկական քաղցկեղի դեմ: Միանալով St. Jude Global Alliance-ին, Հայաստանը կմիանա այլ երկրների՝ միասին կլուծեն մանկական ուռուցքաբանության ոլորտի մարտահրավերներն  ու կապահովեն ախտորոշում և բուժում քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար:Ստորագրման արարողությունից հետո Աննա Հակոբյանը շեշտել է, որ համաձայնագիրը չափազանց կարևոր քայլ է քաղցկեղի դեմ պայքարում:

«Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի հարյուր դեպք և մեր նպատակն է օգնել այդ երեխաներին՝ հաղթահարելու հիվանդությունը: Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց այցելությունն ու նաև այս համաձայնագիրը չափազանց կարևոր է, և մենք պետք է ընդօրինակենք հիվանդանոցի լավագույն փորձը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իր ամենամեծ երազանքն է, որպեսզի Հայաստանում էլ նման կենտրոն ստեղծվի և հայ մանուկները ստիպված չլինեն քաղցկեղի բուժման համար մեկնել արտերկիր:

Սուրբ Հուդայի մանկական հետազոտական համալսարանի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգիեզ-Գայլանդոյն էլ շեշտել է, որ Հայաստանի անդամակցությունը չափազանց կարևոր է և մոտ ապագայում մի շարք երկրներ նույնպես կանդամակցեն նախագծին:Դեռևս ս.թ. փետրվար ամսին ԵՊԲՀ-ում կայացած Մանկական քաղցկեղի միջազգային կոնգրեսի շրջանակում, որին մասնակցում էին 40 երկրների ներկայացուցիչներ, ձեռք բերվեց համաձայնություն Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի՝ այդ պահին Հայաստանում գտնվող ղեկավարության, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի ու Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի միջև ԱՄՆ այցի և հետագա համագործակցության վերաբերյալ:Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը քաղցկեղի դեմ պայքարում աշխարհի լավագույն կենտրոնն է: Այս հիվանդանոցում, շնորհիվ բժշկական անձնակազմի և անընդհատ զարգացող բժշկական ծառայությունների, հնարավոր է լինում փրկել քաղցկեղով հիվանդ երեխաների ութսուն տոկոսին: Հիվանդանոցում սնունդը, կեցությունն ու տրանսպորտային ծախսերն անվճար են: Հիվանդանոցի ղեկավարությունը, բարերարներն և բուժանձնակազմը վստահ են, որ որևէ երեխա չպետք է մահանա քաղցկեղից ֆինանսների բացակայության պատճառով: Ներկա դրությամբ հիվանդանոցն ունի 11 միլիոն դոնոր, որոնք ամսեկան հիվանդանոցի հաշվեհամարին են փոխանցում 25 դոլար: Հիվանդանոցի տարեկան բյուջեն կազմում է մեկ միլիարդ դոլար:

Տպել
2639 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան