Լոռու մարզպետը կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի բոլոր 138 աշխատակիցներին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կրկին պարգեւատրել է իրեն ու մարզպետարանի բոլոր 138 աշխատակիցներին: Ապրիլի 12-ի թիվ 132 կարգադրության մեջ մարզպետը ղեկավարվել է աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով. «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել մարզպետին, մարզպետի խորհրդականներին, օգնականներին, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալին, վարչության պետերին և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին»: Մարզպետի կարգադրությամբ պարգեւատրվել են խորհրդականները, օգնականներն ու վարչության պետերը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պարգեւատրվել են ոչ միայն ինքն ու մարզպետարանի ղեկավար կազմը, այլ բոլոր աշխատակիցները. «Բոլորն են պարգեւատրվել, համացանցում տարածվում է միայն մարզպետի որոշումը, բայց աշխատակազմի քարտուղարի որոշում էլ կա, որով մյուս աշխատակիցներն են պարգեւատրվել»,-ասաց Ղուկասյանը:

Հարցին, արդյոք բյուջեն ուներ այդքան հնարավորություն պարգեւատրման համար այն դեպքում, երբ ամիսներ առաջ էին կրկին պարգեւատրվել, Ղուկասյանն ասաց. «Ունենք հատուկ պարգեւատրումների ֆոնդ, որ որ կարելի է ասել աշխատավարձի բարձրացում է, ամեն ամիս մենք 0.25 դրույքով կարող ենք բոլորին պարգեւատրել, բայց 3 ամիսը մեկ ենք որոշել տալ, ավելի շատ՝ 0,75-ի չափով: Տարվա ընթացքում դա միշտ լինելու է, մենք ունենք ֆոնդ, որ այդ ֆոնդը պետք է անպայման օգտագործենք, դա օրենքի պահանջն է, որ վերաբերվում է բոլոր մարզպետարաններին ու բոլոր պետական հիմնարկներին»,-ասաց մարզպետը, մեկ անգամ եւս կրկնելով, որ սա ոչ թե պարգեւատրում է, այլ աշխատավարձի բարձրացում, որը տարին մի քանի անգամ լինելու է. «Այդ գումարը հատուկ պարգեւավճարների համար է նախատեսված, բա հո մեզնից չենք հորինում: Տրամադրվում է, մենք էլ տալիս ենք»:

Մարզպետն ասաց նաեւ, որ պետության կողմից հատկացված այդ գումարը միայն պարգեւատրման համար է, այլ նպատակով չի կարող օգտագործվել:

Թե որքան գումար է ընդհանուր առմամբ հատկացվել պարգեւատրման համար, մեզ չհաջողվեց պարզել: Մարզպետարանից խոստացան հստակ թիվը նշել երկուշաբթի օրը: Պարգեւատրման մասին տեղեկատվությունը բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում:

Մեր տեղեկություններով՝  պարգեւատրվել են գրեթե բոլոր  պետական կառույցները, մինչդեռ փաստորեն միայն Լոռու մարզպետարանն է շտապել տեղեկատվությունը հրապարակել, ինչն էլ այս դեպքում աղմուկ է բարձրացրել:

Տպել
2668 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)