Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի բրոնզի համար

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջոււլֆալակյանը (77 կգ) կպայքարի Եվրոպայի 2019 թ. առաջնության բրոնե մեդալի համար: Այսօր՝ ապրիլի 13-ին, Բուխարեստում ընթացող մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշը հաղթեց նաեւ իր 2-րդ սփոփիչ գոտեմարտոււմ: Առավելության հասավ մոլդովացի Դանիել Կատարանգայի նկատմամբ: Սփոփիչ առաջին գոտեմարտում նա հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին: Մեդալի համար գոտեմարտում Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովը:

Այսօր բրոնզի համար կպայքարի նաեւ Սլավիկ Գալստյանը: Նա 1 սփոփիչ գոտեմարտ անցկացրեց, որում առավելության հասավ բելառուս Մաքսիմ Նեհոդայի նկատմամբ: Բրոնզի համար գոտեմարտում կպայքարի ադրբեջանցի Թալեհ Մամադովի դեմ:

Բրոնզի համար պայքարը շարունակելու հնարավորություն ուներ նաեւ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ): Նա, սակայն, այսօր պարտվեց սփոփիչ գոտեմարտում: Ճանապարհը զիջեց գերմանացի Դենիս Կուդլային: Բրոնզե մեդալի համար գոտեմարտերը կկայանան այսօր երեկոյան:

Այսօր հայ հունահռոմեականնեւից իրենց ելույթներն են սկսել եւս 5 մարզիկ՝ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Եվրոպայի բրոնզեմդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72), Սարգիս Քոչարյանը (82 կգ) եււ աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը (97 կգ):

Ղարիբյանն իր առաջին գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում, պարտվել է ուկրաինացի Լենուր Տեմիրովին, Ասլանյանը նույնպես իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում, զիջել է Լեհաստանը ներկայացնող ազգությամբ հայ Գեւորգ Սահակյանին: Կալաչյանն իր առաջին գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում, պարտվել է ռուս Աբույազիդ Մանցիգովին, Քոչարյանը՝ իր առաջին գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում, ռուս Ալեքսանդր Կոմարովին: Շահինյանը նախ որակավորման փուլում հաղթել է շվեդ Պոնտուս Լունդինն, հետո 1/8 եզրափակչում պարտվել է ադրբեջանցի Օրխան Նուրիեւին: Այս մարզիկների ճակատագիրը կախված է իրենց հաղթած մրցակիցներից: Եթե նրանք եզրափակիչ հասնեն, հայ մարզիկները բրոնզի համար պայքարը շարունակելու հնարավորություն կստանան:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը սկսվել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին:

Տպել
936 դիտում

Կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին. վարչապետի խոսնակ

Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը վարձատրության առումով եղել է բավականին արդյունավետ․ ոստիկանապետ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Վանաձորում 60-ամյա կինը իրեն Փամբակ գետն է նետել. փրկարարները կարողացել են փրկել նրա կյանքը (լուսանկարներ)

Ոչ այնքան կարեւոր է, թե որքան ֆինանսներ են օգտագործվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել․ Ատոմ Ջանջուղազյան

Պարզվում են Երեւանի 29-ամյա բնակչի ինքնասպանության հանգամանքները. նշանակվել են փորձաքննություններ

2 նոր նշանակումներ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակում

Պետական բյուջեն անվտանգություն է. մենք վճարում ենք անում բյուջե՝ անվտանգություն ապահովելու համար. վարչապետ (տեսանյութ)

Արցախի ԱԺ նորնաշանակ նախագահն ընդունել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ անդամներին

Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի

Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, մյուսներին հորդորում եմ հեռացնել. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

Գավառի սպանությունով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. ներգրավվածների ընդհանուր թիվը 30 է. ՔԿ

Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին

Օլիմպիական խաղերի կայանալու կամ չկայանալու մասին որոշում կլինի 2021թ. գարնանը

Վարչապետը ոստիկանությունից պահանջում է բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ ուժ կիրառել

Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ 55.9%

Հայաստանում մասնավոր լաբորատորիաները սկսել են կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անել՝ պարզելու՝ մարդը վարակված եղել է

Վարչապետի որոշմամբ Շաքե Մեժլումյանն ազատվել է պաշտոնից

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

Ոստիկանության Արտաշատի բաժնի 2 նախկին պետի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքի համար. ՀՔԾ