Թղթե նվագարանների յուրօրինակ արվեստը. Մինի թանգարան Գյումրիում (լուսանկարներ)

12/04/2019 schedule20:10

Գյումրիում արդեն գործում է յուրօրինակ թանգարան, որտեղ ցուցադրվում են տնօրենի` Վալերի Նազարեթյանի ձեռքով պատրաստված ինքնատիպ թղթե նվագարանները: Գործերի հեղինակ Վալերի Նազարեթյանը նշում է, որ մինչ թանգարանի բացումը իր գործերը Երեւանում եւս ցուցադրվել են, բայց լինելով տուրիզմի մասնագետ, մտածել է, որ ավելի լավ է Գյումրիում բացել ցուցադրություն, որ հետաքրքրվողներն իրենք գան Գյումրի:

«Մի քանի անգամ աշխատանքները ցուցադրվել են մայրաքաղաքում, բայց հետագայում որոշեցի այս ձեւով տուրիստներին, հետաքրքրվողներին հրավիրել մեր քաղաք»,-նշում է հեղինակը:

Թանգարանում ցուցադրված են հիմնականում երաժշտական նվագարաններ, որոնք 90 տոկոսով պատրաստված են թղթից, միայն փոքրիկ դետալներ պատրաստելիս է օգտագործլ այլ նյութեր:

Գործիքների պատրաստման համար Վալերին օգտագործում է տարբեր տեսակի թղթեր:

Նա նշում է՝ նոր իրեր ստեղծելու սերը փոքր հասակից է ունեցել:

«Երբ մանուկ հասակում խաղալիքներ էի նվեր ստանում, քանդում ու փորձում էի յուրովի հավաքել, անշարժ խաղալիքները դարձնում էի շարժական, հետո արդեն ավելի մեծ հասակում սկսեցի ստեղծել եկեղեցիների ու մեքենաների փոքրիկ նմուշներ: Հետագայում արդեն սկսեցի պատրաստել երաժշտական գործիքներ՝ իսպանական «Բարսելոնա» կիթառը, Weltmeister ակորդիոնը, հարվածային գործիքները եւ այլ իրեր: Սրանք 80-100 անգամ փոքր են գործիքների իրական չափերից»,-պատմում է Վալերին:

Հեղինակի խոսքով, իր այս շնորհը բնատուր աստվածային է, եւ միշտ ձգտում է ստեղծել չկրկնվող, տարբերվող իրեր:

Ընտանիքում եղբայրն ու մորեղբայրը եւս երաժիշտներ են, ինքն էլ երաժշտության հանդեպ սեր ունի, դա է պատճառը, որ թանգարանում ներկայացված հենց առաջին ցուցանմուշը ռոյալն է:

«Սա ավելի շատ արվեստի ու արհեստի համադրություն է իմ համար: Երբեմն այնպիսի փոքր մասնիկներ եմ ստանում, որ նույնիսկ սրտիս աշխատանքը կարող է խանգարել ինձ այդ իրը պատրաստելիս: Իմ ցանկությունը թուղթը կատարելության հասցնելն է: Շատերը, ովքեր տեսնում են աշխատանքները, չեն հավատում, որ այս կամ այն իրը պատրաստված է թղթից, բայց դա այդպես է: Հիմնականում թուղթ եմ օգտագործում, միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այլ դետալներ պատրաստել, օգտագործում եմ որոշակի նյութեր»,-պատմում է հեղինակը:

Աշխատանքների մեջ Վալերին առանձնացնում է ամենահարզատ գործերից երկուսը` «Մորս հուշեր» եւ «Մանկության տարիներ»-ը:

««Մորս հուշեր»-ը պատրաստել եմ մայրիկիս պատմելով, դրա համար էլ հենց այդպես է կոչվում, այստեղ ներկայացված է 70-ական թվականները՝ САКТА ռադիոընդունիչը, որն աշխատում է իրականի նման ու Ազնավուր է նվագում, պատին փակցված է «Յանտար» ժամացույցը, իսկ սենյակը վերանորոգված ու կահավորված է ճիշտ 70-ականների ոճով, նույնիսկ սենյակի գույներն են ճիշտ իրականի նման պատկերված, իսկ «Մանկության տարիները» պատկերում է 90-ականները՝ այստեղ Վեսնա մագնիտաֆոնն է, որից Ձախ Հարութի «Տարիները անցան» երգն է հնչում»,- ցուցադրում է Վալերին:

Ստեղծագործություններից յուրաքանչյուրի պատրաստումը  Վալերիից խլում է 3-4 ամիս:

«Նախքան պատրաստի արտադրանք ստանալը, ես այն նախագծում, պատկերում եմ իմ մտքում, կարող եմ փողոցով քայլել ու այդ ընթացքում կառուցել որոշակի նմուշներ, որոնք ամբողջացնելով ուղեղումս՝ հանձնում եմ թղթին»,-անկեղծանում է հեղինակը:

Մեծ ուշադրություն է գրավում թանգարանի ամենափոքրիկ գործիքը՝ հայկական դուդուկը:

Այն պատրաստված է ծիրանի ճյուղից: Ի տարբերություն իրականի՝  դուդուկի համար Վալերին պատյան է պատրաստել դարձյալ թղթից:

Արդեն բավական այցելուներ հասցրել են հիանալ թանգարանի նմուշներով:

Առաջիկայում Վալերին պատրաստվում է հանդես գալ նոր աշխատանքներով, որոնք իրենց բնույթով չեն լինելու երաժշտական ոլորտից:

Ռիմա Կարճիկյան

Տպել
3259 դիտում

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի