Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ժամը 13։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հրդեհը բռնկվել է նիստերի չօգտագործվող դահլիճում։ Կրակը տարածվել է մեծ արագությամբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել։

Դատարանի կարգադրիչներն ու շենքում գտնվողները փորձել են կրակմարիչներով, սեփական ուժերով պայքարել կրակի դեմ՝ մինչ կժամանեին հրշեջները։

Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը շենքի մյուս հատվածներում։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ շենքը լուրջ վնասներ է կրել ոչ միայն այրված դահլիճում՝ դրա գույքով, այլ նաեւ շենքի մյուս հատվածներում։

Տեղում են փրկարարները, Լոռու մարզային փրկարարական վարչությունը՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, փորձագետներ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու Սպիտակի դատարանի նախագահը։

Տպել
3399 դիտում

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն