«Գուդվին-Բետ»-ը՝ հաշվի առնելով վարչապետի մտահոգությունները գազալցակայաններից ինքնակամ կհանի իր սարքավորումները

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը, անդրադառնալով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված այդ նախաձեռնությունն իրականում չի պայքարում խաղամոլության դեմ. «Ավելին՝ որեւէ հարց չի լուծում, ինչով պայմանավորված էլ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննությունը հետաձգվեց՝ անգամ Կառավարության կողմից տրված դրական եզրակացության պարագայում, որովհետեւ դեռեւս կան չճշտված եւ չպարզաբանված հարցեր։

Միքայելյանի խոսքով՝ այս նախագծի ժամանակավրեպությունն ընդունում են ոչ միայն շահառու կազմակերպությունները, այլեւ խնդրի կարգավորմամբ զբաղվող պատկան կառույցները։

«Օրենքի նախագծի հեղինակներից Ալեն Սիմոնյանն ասում է, թե բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպվող վիճակախաղերը շատ ավելի գրավիչ են, քան օնլայն տիրույթում իրականացվողները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ բուքմեյքերական գրասենյակներ այցելելը ժամանակատար է, ինչը չկա օնլայն հարթակում գրանցվելու եւ խաղալու պարագայում, հետեւաբար՝ գայթակղությունը ինտերնետ հարթակում շատ ավելի մեծ է։ Մյուս կողմից, եթե բուքմեյքերական գրասենյակներում խաղալու գայթակղությունն այդքան մեծ է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինտերնետ տիրույթում շրջանառվող գումարը 4-5 անգամ մեծ է բուքմեյքերական գրասենյակների շրջանառությունից, հետեւաբար՝ խաղամոլության իրական վտանգը ինտերնետ տիրույթում է։

Իհարկե՛, ես չեմ քարոզում խաղամոլություն, բայց այն օրենքի նախագիծը, որն առաջարկում է Ալեն Սիմոնյանը, խաղամոլության ոլորտում որեւէ հարց չի կարգավորում, այլ առաջացնում է աշխատատեղերի եւ բյուջե միլիարդավոր դրամների մուտքերի կրճատումներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ընկերությունն ունի ոչ թե 100 աշխատող, ինչպես ասել է Ալեն Սիմոնյանը, այլ՝ 496։ Միքայելյանը նաեւ նշեց, որ 2018-ին իրենց ընկերությունը բյուջե է վճարել 1 մլրդ դրամ հարկ:

Միքայելյանը նշեց, որ իրենք նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, այդ թվում՝ առաջարկելով ոչ թե փակել բոլոր բուքմեյքերական գրասենյակները, այլ դրանց թիվն ընդամենը կրճատել. «Մենք առաջարկել ենք, գրասենյակները ամբողջությամբ փակելու եւ պարոն Սիմոնյանի նշած ընդամենը 4 քաղաքներ՝ Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ եւ Սեւան տեղափոխելու փոխարեն, Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում երկուական գրասենյակ ստեղծել: Դրանով մեծ մասամբ աշխատակիցները չեն զրկվի իրենց աշխատանքից եւ վնասներն էլ ավելի քիչ կլինեն:

Նախագծի ընդունման պարագայում մեր ընկերությունը կհայտնվի փակման եզրին։ Կստացվի մի իրավիճակ, որ օրենքի պահանջով մենք կփակվենք եւ դաշտում կստեղծվեն մենաշնորհ ընկերություններ, որոնց տերերը ինտերնետ հարթակում են իրենց գործունեությունը ծավալում, իսկ մեր փաստացի կորուստը կկազմի 1,5 մլրդ դրամ, քանի որ հենց այդքան են կազմում մեր չփոխհատուցված միջոցները, ուստի այս օրենքի նախագիծը սպառնալիք է հենց մեզ համար»,- ասաց Միքայելյանը։

Միքայելյանը նաեւ նշեց, որ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները գազալցակայաններում տեղադրված խաղային սարքավորումների վերաբերյալ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն ինքնակամ գազալցակայաններից կհանի իր սարքավորումները եւ կտեղափոխի բույքմեյքերական գրասենյակներ։ «Դրա արդյունքում կիսով չափ ընկերության շահույթը կկիսվի, բայց չնայած դրան, ինքնակամ մեր սարքավորումները կհանենք գազալցակայաններից: Մենք էլ սպասում ենք, որ պատկան մարմինները որոշ զիջումների կգնան ի օգուտ մեզ եւ խաղամոլության դեմ կսկսեն պայքարել՝ փակելով ոչ թե բուքմեքերական գրասենյակները, այլ խաղատները»,- ասաց Միքայելյանը։ 

Տպել
3037 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին