Ծառուկյանի գազալցակայանում ստուգում է իրականացվում քաղաքացու դիմում բողոքի հիման վրա. Կոտոլյան

Ապրիլի 5-ին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում 6 ԱԳԼՃԿ-ներում: Պարզվում է, այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, թե սա քաղաքական է եւ պատասխան՝ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության պատամավորների քննադատությանը:

Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական ոչինչ չկա.

«Տեսչական մարմինը ցանկացած տնտեսվարողի մոտ ստուգում բացելու 3 հիմք ունի, առաջինը դա այն է, որ տվյալ տնտեսվարողը ներառված է լինում տարեկան ստուգումների ծրագրում, որի մասին տարեսկզբին այդ տնտեսվարողին տեղեկացվում է պարտադիր ու այդ ստուգումների ցուցակն էլ հրապարակվում է մեր կայքում: Երկրորդ հիմքը, որ վարչապետի կողմից հանձնարարական է լինում ոլորտային ստուգման, այդ դեպքում պետք է բոլոր գազալցակայաններում պարտադիր ստուգում լինի, որը, ենթադրում եմ, շուտով կլինի, երբ որ անցնեք կիլոգրամով վաճառքի, որպեսզի մենք ունենանք հստակ պատկեր, թե արդյո՞ք բոլոր գազալցակայաններն են անցել, թե՝ ոչ: Ու երրորդ հիմքը քաղաքացու դիմում բողոքն է: Այսինքն, եթե քաղաքացին բողոքում է ինչ-որ տնտեսվարողից, գալիս է մեզ մոտ, դիմում է գրում, մենք էլ իր դիմումի հիմքով ստուգում ենք բացում:

Բացի այդ 3 տարբերակից, մենք իրավասություն չունենք որեւիցե մեկի մոտ ստուգում իրականացնելու: Այս դեպքում քաղաքացու դիմում բողոքն էր: Ու ասեմ ավելին՝ միայն Գագիկ Ծառուկյանի գազալցակայանում չի ստուգում բացվել: Մի քանի գազալցակայանների վրա կան դիմում բողոքներ, որոնց վրա բացվել է ստուգում»,- ասաց Կոտոլյանը:

Կոտոլյանը նշեց, որ եթե բողոքը գալիս է կոնկրետ մի գազալցակայանից, ապա միայն այդտեղ է ստուգում իրականացվում, այլ ոչ թե ընդհանուր ցանցում: Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ եթե օրինակ այս շաբաթ ստուգումներ են իրականացնում հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը, տեսչություն են հրավիրում այն տնտեսվարողներին, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերել, որպեսզի իրենց բացատրեն, թե ինչ եղանակով է պետք աշխատել, որպեսզի հետագայում չլինեն այդ խախտումները. «Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե հետագայում ինչ-որ հարցեր լինեն, կարող եք նախապես զանգահարել, մենք մեծ սիրով՝ պատրաստակամությամբ կօգնենք ձեզ, որ այդ թղթաբանությունը, աշխատանքը այնպես դասավորեք, որպեսզի տուգանքներ չլինեն: Այսինքն, ճիշտ աշխատեք: Նախկինում նման պրակտիկա չի եղել: Ամեն հինգշաբթի նրանց հրավիրում ենք, զրուցում ենք, տուգանքների մասին տեղեկացնում ենք եւ խնդրում ենք, որ առաջիկա 15 օրվա ընթացքում վճարեն այդ տուգանքը»,- ասաց նա:

Կոտոլյանը նշեց, որ Ծառուկյանի գազալցակայանում ստուգումները կավարտվեն ամենաուշը ապրիլի 15-ին, իսկ եթե նրա աշխատակիցները ցանկություն ունենան, կարող են հինգշաբթի օրը ներկա լինել տեսչությունում տեղի ունեցող նիստին, որպեսզի միասին զրուցեն եւ հասկանան, թե ինչ խնդիրներ ունեն, որպեսզի հետագայում վերացնեն այդ թերությունները:

Նշենք, որ ստուգումներ են իրականացվում թվով 6 ԱԳԼՃԿ-ներում, որոնցից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա է բացվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձել էր սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, թե ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին: 

Վարչապետը նաեւ նշել էր, որ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է եւ այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել, 2-րդը նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունը այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված: Ես ուզում եմ ասել, նախ այդ օրենքը Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ, երկրորդն էլ մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ»,- ասել էր վարչապետը, ապա հավելել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, թե իրենք այս իրավիճակում կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել՝ իրենք սխալվում են:

Տպել
5637 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը