ՀՀ-ի համար կարո՞ղ է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտ ներդնելը․ վարչապետ

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում այսօր խորհրդարանի ներկայացուցիչներից մեկը ՀՀ վարչապետին հարց ուղղեց Հայաստանում գրավադրման հետ կապված խնդիրների վերաբերյալ՝ նշելով, որ դա շատ կարեւոր խնդիր է համարում։ Պատգամավորը Փաշինյանին մասնավորապես հարցրեց՝ ի՞նչ է կարծում ՀՀ վարչապետը, ինչպե՞ս կարելի է ավելի լավ օգտվել միջազգային փորձից այս ոլորտում։

Փաշինյանն արձագանքեց, որ շատ կարեւոր է, որ նման հարց հնչեց հենց ԵԽԽՎ-ում, որովհետեւ հիմա Հայաստանում քննարկումներ են ընթանում, թե արդյոք մեր երկրի համար կարո՞ղ է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը․

«Սրա վերաբերյալ Հայաստանում կան բավականին լուրջ մտահոգություններ՝ նաեւ նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում։ Ես շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլ ըստ էության 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի առաջ։ Ես ուզում եմ նշել, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման հետախուզման, առգրավման եւ բռնագրավման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայում, կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայում։ Եւ, ըստ էության, այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել ԵԽ մանիվալ հանձնախմբի կողմից 2015 թվականին»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա նշեց, որ անձամբ իր տեսակտեից՝ դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում իսկապես կարող է եւ պետք է կյանքի կոչվի․

«Բայց, ինչպես ասացի, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, եւ այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ եւ այդ քննարկումների արդյունքում պիտի կայացնենք որոշում, եւ, իհարկե, շատ օգտակար կլինի նաեւ այս հարցում ԵԽ-ի հետ մեր համագործակցույթունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որեւէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետեւ, ինչպես ասացի, այդ էջը մեր երկրում անշրջելիորեն փակված է»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
2213 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները