Երևան
13 °C
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները:
Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները: Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում եղել է 1200 քրեական գործ, որը կազմել է Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի 4,67 %-ը:
Մինչև 2 ամիս ժամկետում ավարտվել է թվով 247 քրեական գործ /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 149-ի դիմաց/, 2-4 ամիս ժամկետում` 117 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 70-ի դիմաց/, 4-6 ամիս ժամկետում` 50 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 44-ի դիմաց/:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
ՔԿ նախագահը հատուկ անդրադարձել է բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին և արձանագրված դեպքերի բացահայտման նպատակով տվել հանձնարարականներ: Աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման հարցը` ընդգծելով, որ եթե քննիչի տեսական գիտելիքները պատշաճ մակարդակի չեն, ապա նրա օգտակար գործողության գործակիցը չի կարող բարձր լինել. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա: Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Քննիչի պարտականությունը օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելն է»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը շեշտեց, որ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող իր վարքով պետք է հեղինակություն դառնա մարզի բնակչության համար. «Անհատապես բոլորիդ կողքին կանգնած եմ: Մենք բոլորս քննիչներ ենք, սակայն՝ տարբեր պաշտոններում: Յուրքանչյուրս մեր վարքով պետք է բարձր պահենք քննիչի հեղինակությունը, և սա առաջին հերթին պետք է դրսևորվի քաղաքացիների հետ շփումներում՝ կոռեկտ վարք դրսևորելով»,- ասաց Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպված երթին մասնակցել է 40-50 հազար մարդ, բացահայտ ստում է. Չախոյան
Իշխանափոխության հանրային պահանջ չկա. Գարեգին Միսկարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին
Տղամարդը մեղվի փեթակները գողացել է ու վաճառել
Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
© 2022 Հայկական ժամանակ