Տիկնիկավարները դեռ ստվերում սսկված սպասում են. խմբագրական

Նախկին իշխանությունները չեն էլ փորձում թաքցնել ռեւանշի հասնելու իրենց «ռազմավարությունը»։ Այն է՝ քաղաքական դաշտում սսկված մնալ, սպասել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 50 տոկոսից իջնի, ու միանգամից բոլոր կողմերից հարձակվելով՝ «տուն ուղարկել»։ Դրա համար էլ բաց չեն թողնում իշխանությունների վարկանիշը գցելու քարոզչական ոչ մի առիթ ու բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են այդ ուղղությամբ։ Եվ որեւէ նշանակություն չունի՝ խոսքը պաշտպանության նախարարի հայտարարությա՞ն մասին է, վարչապետի տիկնոջ ելույթի իմաստը խեղաթյուրելո՞ւ, հարկեր թաքցնելու կասկածանքով որեւէ ընկերության տնօրենին ձերբակալելո՞ւ, թե տրանսգենդերի ելույթի։ Քարոզչական տեխնոլոգիաները թույլ են տալիս ցանկացած իրադարձություն կամ ցանկացած ելույթի ցանկացած պարբերություն խեղաթյուրել այնպես, որ մարդկանց մոտ իշխանություններին օր առաջ «տուն ուղարկելու» ցանկություն առաջանա։ Ափսոս միայն, որ այս ռազմավարությունը կիրառողները չեն ասում, թե ինչ է լինելու իշխանություններին «տուն ուղարկելուց» հետո։ Հո չե՞ն ասելու «իսկ հետո կվերադառնանք մենք, ու ամեն ինչ կշարունակվի առաջվա պես»։

Որպես քաղաքական պայքարի ռազմավարություն սա գուցեեւ նորմալ ընկալվեր, բայց մեծ հաշվով՝ այս ամենը քաղաքական պայքարի հետ կապ չունի, սա քաղաքական պայքար չէ։ Ըստ էության՝ սա պայքար է մարդկանց այն խմբերի միջեւ, որոնցից մեկն ուզում է օրենքներով ապրել, իսկ մյուսը ցանկանում է, որ օրենքներով ապրի միայն «հասարակ ժողովուրդը», իսկ իրենք արտոնյալ պայմաններում լինեն։ Ու այնպես չէ, որ այս երկրորդ խմբում միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու տարիներ շարունակ արտոնյալ պայմաններում աշխատած նրանց բիզնեսմեն ազգականներն են։ Նախկին համակարգի վերադարձն են տենչում նաեւ միջին ու ստորին օղակների հազարավոր չինովնիկները, դպրոցների, մանկապարտեզների ու նմանատիպ այլ հիմնարկների տնօրենները եւ այլն, ովքեր շատ չէ, բայց ամեն ամիս էլի աշխատավարձի չափով փող էին «կճմտում» ու հիմա դրա հնարավորությունը չունեն, նոր բարքերից դժգոհ են նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող են, օրինակ, 10-20 միլիոն դոլար ունենալ, բայց որեւէ իրավիճակում շարքային քաղաքացիների նկատմամբ որեւէ առավելություն չունենալ, եւ այսպես շարունակ։ Հենց այս խավերն են, որ արտաքուստ կիսում են հեղափոխության արժեքները, բայց թաքուն՝ կցանկանային վերադառնալ հին համակարգին ու դեմ չէին լինի, եթե նախկիններն այսօրվա իշխանություններին «տուն ուղարկեն»։

Կա նաեւ երրորդ շերտը։ Խոսքը այսօրվա իշխանական համակարգի միջին եւ ստորին օղակների հարյուրավոր պաշտոնյաների մասին է, ովքեր թավշյա հեղափոխության շնորհիվ են հայտնվել իշխանական համակարգում, բայց ներքուստ դժգոհ են, որ չեն կարող օգտվել «իշխանական բարիքներից» եւ ստիպված են բավարարվել չոր աշխատավարձով։ Այս շերտն, իհարկե, ոչ մի դեպքում նախկինների վերադարձը չի ցանկանում, որովհետեւ այդ դեպքում միանգամից հայտնվելու է գործազուրկի կարգավիճակում, բայց նաեւ դժգոհ է, որ իշխանությունները կոռուպցիոն «օդերը փակել են»։ Այս շերտի համար իդեալական տարբերակն այն կլիներ, որ Փաշինյանի կառավարությունը կամաց-կամաց (թեկուզ՝ ոչ նախկին մասշտաբներով) կոռումպացվեր, իրենք էլ «ձեռի հետ» օգտվեին՝ ըստ զբաղեցրած պաշտոնների։ Նման տրամադրություններ կան նաեւ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների շրջանակներում։ Շատերը կցանկանային հարկային ու մաքսային կառույցների հետ իրենց հարցերը լուծել նախկին սխեմաներով (որովհետեւ անձամբ իրենց համար դա ֆինանսապես ավելի շահավետ է), բայց՝ այնպես, որ նոր իշխանությունները համ էլ «մտածեին ժողովրդի մասին» ու նվազեցնեին կաշառքի դրույքաչափերը։ Այսինքն՝ այս խավի համար էլ «հին Հայաստանն» անընդունելի է, բայց «նոր Հայաստանի» ընկալումները խիստ տարբերվում են իշխանությունների ընկալումներից։

Այո, Հայաստանում պայքարն ընթանում է հենց այս համատեքստում, եւ լարվածությունն օրեցօր աճում է, որովհետեւ իշխանություններն այս հարցում կոմպրոմիսների գնալու որեւէ մտադրություն չունեն, հակառակորդներն էլ չեն համակերպվում այդ իրողության հետ եւ մեծացնում են ճնշումը։ Ընդ որում՝ մեծացնում են նաեւ շարքային քաղաքացիների միջոցով, որոնց մեծ մասը երեւի չի էլ հասկանում, թե իրականում հանուն ինչի եւ ինչի դեմ է պայքարում։ Ու սա մեզ լավ տեղ չի տանելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4781 դիտում

Ոտքի հրազենային վնասվածքով 13-ամյա տղա է տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ

Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանը արդեն աշխատում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կոչ եմ անում աջակցել և ընտրել Լյուդվիգին՝ ապահովելով Փարաքարի կայուն զարգացումը. Արայիկ Հարությունյան

2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. ՀՀ-ն կհյուրընկալի շուրջ 4000 մասնակցի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 15-ին

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Երևանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացին հայհոյել, անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳՆ առաջնահերթություններից է. նոր ծրագիր կմեկնարկի

Գյումրիում և Փարաքարում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Երևանի ԲԿ-ներից մեկի ծննդատուն 40 օրական երեխայի դի է տեղափոխվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դավիթ Խուդաթյանը Դիլիջանում ծանոթացել է պետական համաֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքներին. տեսանյութ

Առինջ գյուղի տներից մեկում փլուզում է եղել. ներսում մնացած վատառողջ քաղաքացին դուրս է բերվել անվտանգ տարածք

Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը թաքուն ստորագրել, դա ընդդիմության մոլորեցնող ձևակերպումն է. Կոնջորյան

Սպառնում է ինձ և մանկահասակ երեխայիս, հուսամ կգտնեն nkr009-ին. Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին

Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է

Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ

Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել

Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ

ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը

Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է

Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում

Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան

Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին