Ազատոճային Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի 2019 թ. չեմպիոն: Այսօր՝ ապրիլի 10-ին, Բուխարեստում ընթացող մրցաշարի եզրափակչում բարդ պայքարում հիանալի հաղթանակ տարավ Եվրոպայի փոխչեմպիոն վրացի Բեկա Լոմթաձեի նկատմամբ: Հաղթեց 17-11 հաշվով:

Գոտեմարտի սկզբում Լոմթաձեն բավական զգալի առավելություն ստացավ՝ 8-0, սակայն 19-այա Արսենին դա չընկճեց: Նա կրճատեց հաշվի տարբերությունը: 2-րդ մրցափուլից առաջ վրացին արդեն շատ քիչ էր գերազանցում Հարությունյանին (9-8): Այս հատվածում Արսենն արագ առաջ անցավ հաշվի մեջ ու շարունակեց մեծացնել առավելությունը:

Այս մրցաշարի ընթացքում Արսեն Հարությունյանը ոչ մեկ անգամ աչքի ընկավ կամային բարձր հատկանիշներոըվ: Նա երեկ պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթեց ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին (14-8): Հաջորդ գոտեմարտում՝ քառորդ եզրափակչում, բարդ պայքարում հաղթանակ տարավ Եվրոպայի բրոնզեմեդալակիր թուրք Ռեջեփ Թոփալի նկատմամբ: Գոտեմարտի ընթացքում հայտնվել էր պարտվողի դերում, սակայն ի վերջո հաղթեց (5-2):

Բարդ ստացվեց նաեւ կիսաեզրափակիչը: Առաջին մրցափուլից հետո 0-4 հաշվով զիջում էր Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովին: 2-րդ մրցափուլում, սակայն, բարձր կամային հատկանիշներ դրսեւորեց ու հաղթեց (10-4): 

Վերջին անգամ ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Դավիթ Սաֆարյանը: Դա տեղի էր ունեցել 2013 թ.:

Այսօր ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարող էր նաեւ բրոնզե մեդալ ունենալ, սակայն Անդրանիկ Գալստյանը (125 կգ) պարտվեց սփոփիչ գոտեմարտում: Երեկ սփոփիչ գոտեմարտում պարտվել էր նաեւ Սաֆարյանը (70 կգ), իսկ Վազգեն Թեւանյանը սփոփիչ գոտեմարտին չէր ներկայացել վնասվածքի պատճառով:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 8-ին: Կավարտվի 14-ին: Ապրիլի 12-ից պայքարի մեջ կմտնեն ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները:

Տպել
6222 դիտում

ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքով տիրացած անձը թանկարժեք ընծա էր մատուցել վարչապետին. Ն. Փաշինյանի նոր գրառումը

Ախր հեչ հանդուրժելու բաներ չեն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել է 3 մեքենա. մեկը կողաշրջվել է.կան վիրավորներ (լուսանկարներ)

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել