Պատմական շանս ունենք իսկապես ունենալ անկախ դատական համակարգ. Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲԴԽ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 

Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվել են մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշները, ճանապարհային քարտեզը։ Ներ­կայացվել է նաև դատական իշխանության պաշտոնական նոր կայքը:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո՛ նախագահ,

Բարձրագույն դատական խորհրդի հարգելի՛ անդամներ,

Պետական այրե՛ր, դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,

հյուրե՛ր, լրագրողնե՛ր,

Նախ թույլ տվեք շնորհավորել Բարձրագույն դատական խորհրդին գործունեության մեկ տարվա առիթով և արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական  համակարգի գոյությունը: Այսինքն, մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարևոր փոփոխություններ ենք արձանագրում, բայց որպեսզի այդ փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, և այդ երաշխիքներից կարևորագույնն անկախ դատական համակարգն է:

Կարծում եմ, որ նորություն չէ այս արձանագրումը, նորությունն այլ բանի մեջ է, որ մենք, ըստ էության, անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը երկրում կապահովի արդարությունը, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը: Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և ասել, որ երաշխավորվում է մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար անկախ, իրապես անկախ, ոչ թե թղթի, վերնագրի, հայտարարության մեջ, դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եվ այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից:

Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը: Սա չափազանց կարևոր արձանագրում է և ես ուզում եմ, որ մենք՝ բոլորս, այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք:

Եթե անգամ հանկարծ իշխանության տարբեր օղակներից գտնվեն մարդիկ,  պաշտոնյաներ, ովքեր կգործեն կամ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք ուրեմն գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի դեմ: Ես ուզում եմ սա հստակ արձանագրել: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից: Սրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակում:

Եվ այս իրավիճակն ապահովելու համար մեզ հարկավոր է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան: Մենք հույս ունենք, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել, անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է: Որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել և նա պետք է իմանա, որ արդարությունը, արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդը, գալու է իր հետևից՝ եթե ոչ այսօր, վաղը, եթե ոչ վաղը, ուրեմն մյուս օրը:

Ես սա ասում եմ մի վերջնական եզրակացության համար. այսօր մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ: Այսօր մենք, ըստ էության, չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու, արգելակելու համար, և ես հույս ունեմ, որ այսօրվա այս շանսը կօգտագործվի: Ես համոզված եմ, որ այսօրվա շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը:

Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ, իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն նոր անկախ դատական համակարգի հարցը: Ես հավատում եմ, որ հենց այս պահին գոյություն ունեցող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենցիալը, որ մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին՝ ՀՀ-ում իրապես անկախ, արդար, օրինական և վստահելի դատական համակարգ ունենալուն: Եվ ես այսօրվա մեր հավաքը համարում եմ արձանագրումն այն բանի, որ մենք այդ հնարավորությունը որևէ կերպ բաց չենք թողնի: Շնորհակալություն»:

Միջոցառման ավարտին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: 

* * *

Բարձրագույն դատա­կան խորհրդի  գործունեության հիմքում դրված հիմնական սկզբունքները միտ­ված են անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ, հաշվետվողական, թափանցիկ արդարադատության իրականացմանը։ Ելակետային է եղել այն համոզմունքը, որ դատական իշխանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ինստիտուտների հա­մակարգ, այլ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում իր համարժեք տեղն ու դերն ունեցող իշխանություն։

Տպել
1893 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը