Պետական միջոցներով 3 տարի առաջ նորոգված ակումբի շենքը էլի նորոգման կարիք ունի

2015թ-ին պետական միջոցներով Կաճաճկուտի ակումբի շենքը նորոգվել ու այդպես էլ շահագործման չի հանձնվել: Շենքը կարծես թե հիմնանորոգված է, ներս մտնելը, սակայն, վտանգավոր է:

Անորակ շինարարության պատճառով հատակի փայտը փտել է, պատերի ծեփն էլ քանդվել ու թափվել: Ասել է թե՝ ներդրված միջոցներն այդպես էլ իրենց նպատակին չեն ծառայել: Կաճաճկուտի բնակիչ Գառնիկ Խանդամիրյանի տեղեկություններով՝ արված աշխատանքները համայնքը չի ընդունել: Բնակչի խոսքով՝ հատակին կանգնելու դեպքում այն փլվում է, սրան էլ գումարած պատերից թափվող ծեփը. «Կամ ծեփը չի նորմալ եղել, կամ երեւի հետեւի կողմից է ջուր լցվել»,-ասաց նա:

Կաճաճկուտ համայնքը չունի հանդիսությունների սրահ: Ակումբի հիմնանորոգված շենքը կարող էր ծառայել նաեւ այդ նպատակով, ասում է Ալավերդի համայնքի ավագանու անդամ Արթուր Դավթյանը, ով ալելի շատ նախագծողների կողմից արված թերություններ է տեսմում. «Տախտակի փոխարեն կարելի էր բետոն անել, որը սողանքային ու խոնավ Կաճաճկուտի համար ավելի տեղին կլիներ, տանիքը մասնագետները նորմալ սարքել են, բայց ջրահեռացում չի կառուցվել, ինչի արդյունքում հետեւի պատին ջուր է թափվել, խոնավությունն էլ ներս մտել»:

Ակումբի շենքի շինարարական աշխատանքներն իրականացրել է «Տիտանյան եղբայրներ» ՍՊ ընկերությունը: Արտաքինից նորոգված շենք մտնելն այժմ արգելված է քանդված հատակի պատճառով:

Բնակիչներն ասում են, որ ակումբը անհրաժեշտություն է գյուղի համար, քանի որ թե ուրախության ու թե տխրության ժամանակ իրենք հասնում են Ալավերդի, մինչդեռ եթե շինությունը նորմալ նորոգված լիներ, իրենք էլ իրենց լուման կներդնեին՝ մեկը աթոռ կգներ, մյուսը սեղան, որպեսզի գյուղից դուրս չգան:

Ավելացնենք, որ Կաճաճկուտ-Ալավերդի ավտոճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում, որն ավելի է բարդացնում գյուղ եկող-գնացողների հարցը:

Տպել
918 դիտում

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

5 անշարժ գույք, ավտոմեքենա, 10 հազար եվրո. ԱԱԾ փոխտնօրենի հայտարարագիրը

ԱԺ-ում Հետազոտական-վերլուծական կենտրոն է բացվել

Կքննարկվեն Սարի թաղի, Տավուշի Վազաշեն և Ն. Ծաղկավան համայնքերի տների փոխհատուցման հարցը. միջգերատեսչական նիստ ԱԻՆ-ում

Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա

Ֆուտբոլիստի ազգությունը կապ չունի, կապ ունի նրա ցույց տված խաղը. Դավիդ Կամպանյա

Բուլղարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին

Նախորդ խաղում տարած էմոցիոնալ հաղթանակը կօգնի մեզ. Արմեն Համբարձումյան

Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել. Հաղթանակի կամրջի մոտ են փրկարարները

Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

3 տարում 3000 շահառուի համար պետբյուջեից հավելյալ 180 միլիոն դրամ է հատկացվել. կոռուպցիոն նոր բացահայտում (տեսանյութ)

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը

Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ Արցախի 5 շրջանների վերադարձի մասին որևէ միտք առկա չէ. Մարիա Զախարովա

Երկու երկրները շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ

ՍԴ նիստը ընդմիջվել է մինչև վաղը 11:00. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել