Երիտասարդների 50 %-ի աշխատանքը չի համապատասխանում իրենց կրթական մակարդակին. նոր ակումբներ՝ դպրոցում

Կրթության եւ գիտության նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի մարզերի եւ Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով: Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող, բայց վերացող ու նոր ստեղծվող մասնագիտությունների մասին:

Ակումբներն իրագործելու է «Սեյվ դը չիլդրեն Հայաստան» կազմակերպությունը՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի տարածաշրջանային համակարգող Արսեն Սիմոնյանից խնդրեցինք մանրամասնել՝ գործընթացը սկսելուց առաջ ինչ հետազոտությունների վրա են հիմնվել ու նաեւ թվարկել վերացող ու ապագայում կանխատեսվող նոր մասնագիտությունների օրինակներ: Նա նկատեց, որ ակումբների նպատակն այնքան էլ ճիշտ չի մեկնաբանվում:

«Մենք օգտագործում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած մեթոդաբանությունը, որն արդեն վեց տարի տարբեր դպրոցների հետ աշխատանքում իրենք կիրառում են: Այդ մեթոդաբանությունը չի նախատեսում, որ մենք աշակերտներին ասենք՝ դուք այսինչ մասնագիությունը ընտրեք, այսինչ մասնագիտությունը մի ընտրեք: Այս նախաձեռնության իմաստն այն է, որ աշակերտներին աջակցենք ինքնաբացահայտման մեթոդով կամ ավելի լավ պատկերացնելով աշխատաշուկան, մասնագիտությունները, ծանոթանալով տարբեր մասնագիտութունների հետ, իրենք ավելի տեղեկացված որոշում կայացնեն: Բայց որեւիցե կերպ աշակերտներին ուղղորդում չպետք է լինի»,- ասաց Արսեն Սիմոնյանը: Աշակերտներին այս կամ այն մասնագիտությանը ծանոթացնելու եղանակներից մեկն էլ լինելու է տարբեր հյուրեր հրավիրելը, որոնք կպատմեն իրենց մասնագիտության մասին:

Նա անդրադարձավ նաեւ մեզանում տարածված մոտեցմանը, երբ երեխաները մասնագիտություն ընտրում են ծնողների կամքով կամ հետեւելով ընկերոջ օրինակին: «Քիչ դեպքերում են լինում, երբ աշակերտները դպրոցական տարիքում հստակ պատկերացնում են, թե ինչ մասնագիտություն են ուզում կամ հստակ պատկերացնում են, թե բացի իրենց որոշած մասնագիտությունը ինչ մեծ սպեկտրով մասնագիտություններ կան: Ներկա բազմազանությանը ծանոթացնելու խնդիր ենք տեսնում, դրա համար այս ուղղությամբ որոշել ենք աշխատել»,- փաստեց մեր զրուցակիցը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 8-րդ եւ ավելի բարձր դասարանցիների շրջանում: 11-12-րդ դասարանները դրան թերեւս չեն մասնակցի՝ հաշվի առնելով, որ նրանք հիմականում կողմնորոշված են լինում: Առավել նպատակահարմար է համարվել մասնագիտությունների ճանաչողության ուղղությամբ աշխատել համեմատաբար վաղ տարիքում: Նշված դպրոցներում կհատկացվեն առանձին սենյակներ, որտեղ կկազմակերպվեն այդ հանդիպումներ-քննարկումները:

«Որոշ դպրոցներում մասնագիտական կողմնորոշումը մտել է որպես ընդհանուր ուսումնական մաս, որոշ դեպքերում դա խմբակ է դիտարկվում»,- փոխանցեց ծրագրի տարածաշրջանային համակարգողը:

Բայց այսօրվա սրընթաց փոփոխվող աշխարհում հաճախ է ուշադրություն հրավիրվում, որ ներկայում պահանջված շատուշատ մասնագիտություններ վաղը կարող են անիմաստ դառնալ եւ, ընդհակառակը, կանխատեսվում է, որ ի հայտ են գալու նոր մասնագիտություններ՝ առավել համահունչ կյանքի նոր ռիթմին ու պահանջներին: Արդյո՞ք մասնագիտական կողմնորոշման ակումբների կազմակերպիչները տիրապետում են այդպիսի ուսումնասիրությունների եւ չի՞ լինի այնպես, որ այդ ակումբներում աշակերտների մեջ հետաքրքրություն առաջանա մի մասնագիտության նկատմամբ, որը վաղը պահանջված չլինի:  

Արսեն Սիմոնյանը նախ նշեց, որ Հայաստանի վերաբերյալ նման հետազոտություն չկա, իսկ թե Համաշխարհային տնտեսական ֆորումի իրականացրած այդպիսի հետազոտությունը որքանով կարող է կիրառելի լինել Հայաստանի համար, մասնագետների գնահատելիքն է: Ապա, շարունակելով պատասխանել հարցին, հավելեց. «Հաշվի առեք, որ խոսում ենք հանրային քաղաքականության մասին: Եթե հստակ Հայաստանի համար հետազոտություն չունենք, չեմ կարծում, որ ճիշտ կլինի մենք ենթադրենք, աշակերտներին ասենք՝ օրինակ 10 տարի հետո «ա» կամ «բ» մասնագիտությունը չի լինելու: Դրա համար ավելի շատ կենտրոնանում ենք հմտությունների վրա: Օրինակ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կա մեծ պահանաջարկ հաղորդակցության կամ ստեղծագործականության հետ կապված հմտությունների: Նմանատիպ հմտությունների վրա ենք մենք ավելի շատ շեշտադրում, որոնք կիրառելի կլինեն տարբեր մասնագիտություններում, տարբեր ոլորտներում, որոնք կօգնեն ավելի հեշտ աշխատանք գտնել»:

Այս ակումբներում կարեւոր է համարվելու նաեւ երեխաների մեջ սերմանել անընդհատ սովորելու գաղափարը՝ կարողանալու համար շարժվել փոփոխություններին համընթաց:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության. hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Մեդիա մոդել» ընկերությունն իրականացրել է աշխատաշուկայի վերլուծություն, որի արդյունքում պարզվել է օրինակ հետեւյալ պատկերը.

-երիտասարդների գրեթե 50 տոկոսի աշխատանքը չի համապատասխանում իրենց կրթական մակարդակին. վերջինս ավելի բարձր է,

-287 000 երիտասարդ Հայաստանում տնտեսապես ոչ ակտիվ է,

-աշխատանք փնտրող երիտասարդների ընդամենը 4 տոկոսը պետական, իսկ 5 տոկոսը ոչ պետական զբաղվածության աջակցության ծրագրերից են օգտվում,

-յուրաքանչյուր 6-րդ երիտասարդ գործազուրկ է,

-5 երիտասարդ վարձու աշխատողից 1-ը աշխատում է ստվերում

-Չսովորող (ենթադվում է, որ խոսքը բարձագույն կրթության մասին է) եւ չաշխատող երիտասարդների 66 տոկոսը կանայք են:

«Սեյվ դը չիլդրեն Հայաստանը» նպատակ չի հետապնդում ժամանակի ընթացքում մասնագիտական կողմնորոշման ակումբներ ունենալ Հայաստանի բոլոր դպրոցներում, որոնց թիվն, ի դեպ, մոտ 1400 է: Ծրագրի ռեսուրսներն, ըստ Արսեն Սիմնոնյանի, թույլ են տալիս դրանք ձեւավորել միայն տասը դպրոցում: Ծրագրի ժամկետն ավարտվում է հունվարի 31-ին: Բայց կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել դպրոցներին փորձագիտական աջակցություն տրամադրել առաջիկա երկու տարիներին:

Տպել
2371 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ