Համայնքները սեփական եկամուտներն ավելացրել են 1 մլրդ դրամով. նախարարը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սուրեն Պապիկյանը խորհրդակցությունը սկսել է ՀՀ համայնքների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման նախնական արդյունքների ներկայացմամբ։ Նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցվել է 0,8 տոկոսով կամ գումարային արտահայտությամբ շուրջ 1 մլրդ դրամի չափով։ Ընդհանուր առմամբ գոհացուցիչ համարելով արձանագրված ցուցանիշները՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել բարձրացնել տարեկան պլանային նշաձողը և բյուջեի համար ապահովել առավելագույն մուտքեր։    

ՀՀ կառավարության նախորդ նիստին նպաստների վճարման գործընթացում արձանագրված թերացումները անհապաղ վերացնելու ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների պատշաճ ապահովման առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ, անկախ հարցի միջգերատեսչական բնույթից, մարզպետները պարտավոր են պարզել բացթողումների իրական պատճառները և այսուհետ բացառել համակարգի՝ մարդկային գործոնով պայմանավորված խափանման դեպքերը։   

Խոսելով համայնքների միավորման գործընթացում առաջիկա անելիքների մասին՝ նախարար Պապիկյանն արձանագրել է, որ աշխարհագրորեն և տնտեսապես համադրելի համայնքների միավորումը նրանց ինքնուրույնության մղելու և ենթակառուցվածքները զարգացնելու ինստիտուցիոնալ հնարավորություն է ընձեռնում։ Այս կապակցությամբ նախարարը հարկ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ միավորման գործընթացն այլևս իրականացվելու է հանրային լայն քննարկումների և համայնքների բնակչության ազատ կամարտահայտության սկզբունքով։

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է նաև ուշադրության առանցքում պահել համայնքների սուբվենցիոն, ինչպես նաև առաջնային լուծում պահանջող ծրագրերով ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների որակը։ Նախարարն անթույլատրելի է համարել բոլորովին վերջերս հիմնանորոգված կամ վերանորոգված ճանապարհների շինաշխատանքներում արձանագրված որակական խախտումները և ասել, որ անբարեխիղճ ճանապարհաշինարարական կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ բացառելու համար նմանօրինակ գործելաոճը։

Տպել
650 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում