«Մրցույթը շահել է, բարի լինի վճարի». կայացավ Շիրակի մարզխորհրդի նիստը

09/04/2019 schedule23:25

Շիրակի մարզխորհրդի նիստում այսօր առաջինը ելույթ ունեցավ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: Ըստ ներկայացված թվային պատկերի, 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները  կատարվել են 84.1%-ով: Նախատեսված 611,763.3 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքագրվել է 514,508.0 հազ. դրամ: Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2019թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում` 64.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 63.3%-ի դիմաց:  

Գյումրին սեփական եկամուտները կատարել է 88.4%, Արթիկը՝  83.8%-ով:

Շիրակի մարզում, սակայն, 24 համայնք չի կարողացել ապահովել ընթացիկ տարվա երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 84.1%-ը: 8 համայնք չի ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:

Անկախ այս պատկերից ՀՀ պետական բյուջեով 2019 թվականի երեք ամիսներին նախատեսված 1,206,625.3 հազ. դրամ դոտացիան ամբողջությամբ ֆինանսավորվել է:

Մտահոգիչ համարվեց հատկապես վարձակալական հողերի դիմաց վճարումների չկատարումը: Դրանք պայմանագրային կարգով մարդիկ վարձակալել, սակայն իրենց պարտավորությունները չեն կատարել: Այդ վարձակալական հողերից ակնկալվում է, որ տարվա առաջին եռամսյակում մինչեւ 25 տոկոսի հավաքագրում պետք է լինի, սակայն ներկա պահին 14.9 տոկոսի հավաքագրում է կատարվել: Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի 72 տոկոսի դիմաց այս տարի  59 տոկոս է ընդամենը հավաքագրվել:

«Ինչու՞մն է խնդիրը»,-հարցրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն ասաց՝ մարդիկ դժվարանում են այդ գումարը եռամսյակային ձեւով վճարել:

«Համայնքում կա մի քիչ հարուստ խավ, միջին խավ, ցածր խավ, մի քիչ կարողություններ չկան, էսօր հողեր են վարձակալել, բայց դժվարությամբ է գումարը հավաքագրվում, նույնիսկ մեր չվճարումների հետեւանքով առաջացող եռամսյակային տույժերը դժվարությամբ ենք հավաքագրում: Գյուղացին գումար աշնանն է ունենում, հնարավորության դեպքում գոնե կիսամյակային դառնա, կամ տարեկան: Հիմա գյուղացին ուրիշ գործով է զբաղված, վար ու ցանք է սկսում, առաջին եռամսայակինը հավաքել ենք, բայց դրանք կնվազեն երկրորդ, երրոդ եռամսյակների ժամանակ արդեն»,-ասաց Վարդան Իկիլիկյանը:

Արդարացումը չընդունվեց: Պատասխանատուն ասաց՝ սխալ եք մտածում:«Եթե այլ հարկատեսակների հետ կապված խնդիրը բարձրացնեիք, միանշանակ կընդունվեր, բայց այդ հողերը մրցույթով են շահում: Մրցույթով վերցնողը, ներեցեք, բայց չունեւոր չէ, որովհետեւ վերցնողը գիտի, որ ինքը պետք է պայմանագիր կնքի յուրաքանչյուր եռամսյակի համար: Ազատանում, Բենիամինում 110.000 դրամանոց կադաստրային արժեքի 10.000 դրամանոց հողը շահում են նույնիսկ 100.000 դրամով: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե մրցույթ է մտել, շահել է, ուրեմն բարի լինի վճարի»,-բարկացավ Լիպարիտ Մարտիրոսյանը:

Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ զեկուցեց, որ այս գյուղատնտեսական տարում Շիրակի մարզում 2018-ի համեմատությամբ 2600 հա-ով պակաս աշնանացան ցորեն է մշակվել: Կատարվել է  15865 հա աշնանացան ցորենի ցանքս:Իսկ գարնանացանի աջակցության համար ՀՀ կառավարության կողմից իրականացվել է «Գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի» արտադրության զարգացման ծրագիրը:

Գյուղացուն եւ գյուղատնտեսության զարգացմանն աջակցող տարբեր ծրագրերից վարչության պետը հատկապես առանձնացրեց այս տարի առաջին անգամ ՀՀ-ում ներդրվող 2 ծրագրերը՝ 2019-2024 թվականների «Տավարաբուծության զարգացման» ծրագիրն ու «Խելացի անասնագոմ»-ը: «Տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային երինջի համար սահմանված գինը 1 մլն դրամ է: Վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է առավելագույնը 10 տոկոսը: Այսինքն, վարկը շահառուին տրամադրվելու է 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ Կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով: Այս ծրագրի շահառուին տրամադրվում է նաեւ 12 ամիս արտոնյալ ժամանակահատված։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։  ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտեր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 55 ծրագրային հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 336.3 մլն դրամ, որից պետության մասնակցությունը 1 մլրդ 242.0 մլն դրամ 1: Հայտերը հիմնականում վերաբերել են մանկապարտեզների կառուցմանը, բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրի եւ ջրահեռացման համակարգի, ինչպես նաեւ ոռոգման համակարգի կառուցմանը, փողոցային լուսավորության ապահովմանը: Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար ներկայացվել է 8 հայտ:

55 հայտերը մարզի 27 համայնքների կողմից են ներկայացվել: 9 համայնք չի կարողացել մասնակցել ծրագրին, քանի որ իր ֆոնդային բյուջեում չի ունեցել բավարար միջոցներ: Սակայն կան համայնքներ, որոնք գումարն ունեցել են, բայց մասնակցության ցանկություն չեն դրսեւորել: 6 նման համայնք ունի մարզը:

Տպել
1557 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է