Սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել. բացահայտվել է 46-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան  քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի՝ 30-ամյա բնակիչը:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, եղբայրը՝ Արսեն Սարդարյանը՝ ծնված 1973 թվականին, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և անհետ կորել:  Փաստ առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հիշյալ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ այդ պահին նշված ավտոմեքենան վարող անձը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թվականին, Արսեն Սարդարյանի անհետանալու օրը նրա հետ ուղևորվել է Ալավերդի:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը վիճաբանել է Արսեն Սարդարյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր և այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր և թաքցրել հողի ու տերևների տակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  2019 թվականի ապրիլի 7-ին հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի ապրիլի 7-ին Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ՝ հայտնելով նաև դիակի գտնվելու վայրի մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1248 դիտում

«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Այսօր հայրաքաղաքի բնակիչների, աշխարհով մեկ սփռված գյումրեցիների սիրտն ու միտքը ծննդավայր քաղաքի հետ է. Սամվել Բալասանյան

Սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկել են ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները (տեսանյութ)

Վերակառուցվում է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը

Պարզ վեհության, միաժամանակ խորհրդավոր պարզության քաղաք է Գյումրին. Շիրակի մարզպետ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Երևանում որոշ թաղամասերում և 7 մարզում լույս չի լինի

Հրդեհ Ելփինում. այրվել է անասնակեր, անկել են կենդանիներ

Մենք երկուստեք դատապարտված ենք ունենալ հաջողութուն․ Գնել Սանոսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

ԱԱՏՄ տեսուչներն այսօր Շենգավիթում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց

Զինծառայողը կալանավորվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով

ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ է գնում մոտ 100 000 դոլարանոց նոր մեքենայով․ civic

Կողբ գյուղի «Ղիասի քար» կոչվող հանդամասում մոտ 25 հա խոտածածկույթ է այրվել

Անդրանիկ Փիլոյանը և Անդրեա Վիկտորինը բարձր են գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը

Ծնողը պիտի կոշիկ գնի երեխայի համար, բայց գումարը վատնում է տոտալիզատորի վրա. Պապոյանը՝ խաղադրույքների գովազդների մասին

Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցա­ղային պայմաններին

Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

Արդեն 2-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս․ Արցախի ԱԻՊԾ

Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ․ հայտնի է պատվաստանյութերի ցանկը

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ

Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ԱԱԾ

Արգավանդ-Շիրակ կամրջի շինարարությունն ավարտական փուլում է

Հատուկ նշանակության ստորաբաժանումները հետախուզական խմբերի հարձակողական մարտեր են վարել զորավարժությունների շրջանակում

Վաղվանից կտրվի ուսուցիչների կամավոր ատեստավորման մեկնարկը. այն կանցկացվի Երևանի 4 դպրոցներում

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվել են «Մարտական ծառայություն» մեդալներ (լուսանկարներ)

Զոհված զինծառայողների ծնողները բողոքում են Սեպտեմբերի 21-ի միջոցառումից. նրանց է հանդիպել Նաիրի Սարգսյանը

Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, մոտ 21 մլրդ դրամի չափով գումար

«Հարսնաքար» -ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը

Ովքեր են Դիլիջանի համայնքապետի թեկնածուները եւ ինչ կենսագրություն ունեն նրանք

Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա վարչապետի հրաժարականի պահանջին

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

Դոլարն ու ռուբլին կրկին նվազել են. ԿԲ-ն սահմանել է նոր փոխարժեքներ

Հայաստանի բանտերում գտնվող անձանցից քանիսն են աշխատում. ուղղիչ հիմնարկն ինչ է պարտավոր հաշվի առնել

Վահագն Խաչատուրյանը և Ջոն Գալլագերը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարները

ԿԳՄՍ նախարարն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին

Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի

Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

ՏՄՊՊՀ-ն 20 տարեկան է. առաջիկա տարիներին մրցակցային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 հենասյուների վրա

Թատրոնը վերից վար խառնված է, որ անկյունը մտնում ես՝ աղբ է, լվացված չէ. Օպերային թատրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար