Սա այն է, ինչ մենք ուզում ենք. Իսահակյանի կենտրոնական գրադարանի հագեցած նորտեխնոլաբը

«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի թիվ 33 մասնաճյուղում բացվել է նորտեխնոլաբ: Գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  և  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա ու հաջող համագործակցության շնորհիվ. այն ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:

Ընդգծելով կրթական նոր կենտրոնի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը նկատել է, որ այն գրադարանի ընթերցողներին հնարավորություն կտա օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից:

«Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու և զարգանալու համար: Ես իմ մանկությունն անցկացրել եմ այս թաղամասում՝ փողոցի այն կողմում մեր բնակարանն էր: Եվ, բնականաբար, այդ տարիներին դպրոցից ու դասերից ազատ ժամանակ ընկերներով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք  այս տարածքի ամեն մի անկյունն ու քարը: Այսօր ես ուրախ եմ իմ թաղի պատանիների համար, որ բակային խաղերից բացի, նրանք կարող են գալ այս հրաշալի կենտրոն ու իրենց ազատ ժամանակը նաև այստեղ անցկացնել: Սա, իրոք, լավ հնարավորություն է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանն ու դեսպան Թրեյսիին աջակցության համար:

Դեսպան Թրեյսին, իր հերթին կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն կլինի շարունակական:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի առումով: Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»,- նշել է դեսպանը:

Քաղաքապետն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնոլաբի հնարավորություններին, զրուցել սաների հետ:

Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:

Տպել
1873 դիտում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան