Երևան
16 °C
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնովին վերանորոգվելու է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: Աշխատանքները նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ գործում է դպրոցը, եւ նախարարությունը:
Սպորտի նախարարությունից նշեցին, որ սկզբում նպատակ է եղել վերանորոգելու միայն հատակը: Հատակի մասին վաղուց է խոսվում: 2017 թ. մայիսին ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից մարզագույք էր նվեր ստացել, սակայն ազատ վարժության հարթակը մինչեւ հիմա չի տեղադրվել, քանի որ, ինչպես բազմիցս նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, հատակը փտած է, եթե գործիքը դրվի, այն շատ արագ շարքից դուրս կգա: Միայն հատակի համար, ըստ Լոռեցյանի, կպահանջվեր 10 մլն դրամ: Այս հարցի շուրջ քննարկում է եղել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Դրանից հետո որոշվել է գործի ծավալները մեծացնել:
Այս շրջանում աշխատանքներ են տարվում նախագծի վրա, քանի որ նախկինը չի համապատասխանում ստանդարտներին: Դրա մշակումը կարող է տեւել 2-3 ամիս: Վերանորգման համար կարող է պահանջվել մինչեւ 500 հազար դոլար: Ամեայն հավանականությամբ այն կսկսվի հունիս-հուլիս ամիսներին, մի մասը կարվի այս տարի, մյուս մասն էլ ձմեռվանից հետո:
Ինչպես ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, Ազարյանի անվան դպրոցը վերջին անգամ կոսմետիկ վերանորոգվել է 1999 թ.: Դրանից հետո լուրջ աշխատանքներ չեն տարվել: Միայն սանհանգույց է սալիկապատվել: Նա ընդգծեց, որ շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Նրա խոսքով՝ տանիքը ջուր է լցվում, փայտե հատակը պետք է փոխարինել բետոնե եւ ռետինե հատակով, պետք է բարեկարգել սանհանգույցը, զուգարանակոնքեր ավելացնել: Նշեց, որ պատերի ծեփերը թափված են, բացի այդ՝ պետք է տեսքի բերել շենքը դրսից, գեղեցկացնել բակը: Սարոյանը հաստատեց, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Դպրոցն ունի ընդհանուր առմամբ 37 աշխատակից ու 196 սան՝ այդ թվում ՀՀ հավաքականի անդամները: Ամռան ամիսներին մարզվողների թիվն ավելանում է սիրողականների հաշվին. ոմանք պարզապես ուզում են ազատ ժամանակ մի փոքր պարապել: Երբ վերանորոգումը սկսվի, հիմնական սաները կտեղափոխվեն Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Սարոյանը նշում է, որ ոչ բոլորը կգնան, քանի որ Շահինյանի դպրոցը չի կարող բոլորին ընդունել:
Հայկ Մարությանը դպրոց այցելել էր փետրվարին՝ շնորհավորելու Ազարյանի 90-ամյակը: Հանդիպել էր նրա հետ, ծանոթացել կառույցի գործունեությանը: Նա խոստացել էր, որ հոբելյանական տարում դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան: Նրա այցից հետո քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ նշվել էր, որ 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել:
Ազարյանի մարզադպրոցից են ՀՀ հավաքականի անդամներ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ