Վարդաքարցիները մեխապատել են իրենց դաշտերը. Վարդաքարից Այգաբաց գնալու համար վարորդները ստիպված են անցնել դաշտերի միջով

Շիրակի Վարդաքարում գյուղատնտեսական տարին և աշխատանքները սկսվել են, սակայն գյուղի ճանապարհները շարունակում են անմխիթար վիճակում մնալ և խանգարել գյուղացիների աշխատանքին:

Վարդաքարցիները դժգոհում են, որ իրենց գյուղն Այգաբացին կապող ճանապարհն արդեն երկար ժամանակ է`անանցանելի է, ճանապարհները՝ քանդված ու հսկայական փոսերով լի, վարորդներն էլ` մեքենաները չվնասելու նպատակով դաշտերի միջով նոր ճանապարհ են բացել, ինչն էլ մեծ խնդիր է ցանքատարածությունների համար:

3 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհահատվածը շարքից դուրս է եկել: Գոյացած հսկայական փոսերի միջով անցնելն էլ գրեթե անհնար է: Դա է պատճառը, որ վարորդները փորձում են շրջանցել փոսերը և անցնել դաշտերի միջով: Այլ կերպ ասած`դաշտի մեջ մեքենաները իրենց համար ճանապարհ են բացել:

Բնակիչները ելքը գտել են: Դաշտավայրերի մեջ մեխեր են ամրացրել, որ մեքենաները չկարողանան ցանքերը տրորել, կամ էլ դաշտ մտնելու դեպքում անիվները ծակվեն: Այդ կերպ բնակիչները փորձում են պաշտպանել իրենց տարածքները և պատժել կարգազանց վարորդներին:

Վարդաքար համայնքի ղեկավար Գալուստ Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Վարդաքար-Այգաբաց ճանապարհը մարզկենտրոնին կապող ամենակարճ ճանապարհն է: Արդեն է 10 տարի է՝ դիմում են այդ ճանապարհի վերանորոգման համար, բայց՝ ապարդյուն:

«Կարճ ճանապարհ է, հարմար ճանապարհ է, 8-10 կմ կարճ է մյուս ճանապարհներից, եթե այն վերանորոգվի, կբեռնաթափվի Երևան-Գյումրի մայրուղին, Ապարանից սկսած, Արթիկի 22 գյուղերով կկարողանան օգտվել այդ ճանապարհից:

Մեր հարցին` ո՞րն է ճանապարհների քանդման պատճառը, Ավետիսյանը պատասխանեց, որ ճանապարհը հիմնականում նման վիճակում է հայտնվել ծանր տեխնիկայի հետևանքով, ժամանակին այն ռազմական նշանակության ճանապարհահատված է եղել, այնուհետև 30-40 տոննա բարձած քարի մեքենաները, շաքարի գործարանի մեքենաներւ ևս նպաստել են  ճանապարհի վատացմանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վարդաքարը Այգաբացին կապող միակ ճանապարհն է, Ավետիսյանը պատասխանեց. «Ուրիշ ճանապարհ չկա, եթե Այգաբացի բնակիչը ուզենա գա Արթիկ, պետք է Գյումրիով 25 կմ շրջանցի, իսկ այսպես 3 կմ է: Ուրիշ ճանապարհ չկա նաև գյուղի գերեզմաններ գնալու համար: Վերջապես այդ հատվածն է մարզկենտրոն տանող միակ կարճ ճանապարհը»:

Ավետիսյանի խոսքով՝ ճանապարհը 30 տարուց ավելի է՝ չի վերանորոգվել, իր ուժերով փորձել է վերանորոգել, փոսալցումներ անել, բայց դրանք միայն ժամանակավոր են ծառայել:

«Մենք փոքր գյուղ ենք, 18 մլն բյուջեով ես ո՞ր խնդիրը լուծեմ, 4-5 տարվա բյուջեն որ հավաքեմ, հազիվ կկարողանամ վերանորոգել: Ես իմ միջոցներով մի քանի անգամ փոսալցումներ եմ արել, բայց դրանք ժամանակավոր բաներ են, քանի որ այնպիսի հսկայական ջրափոսեր են, որ նույնիսկ մարդատար մեքենայի անցնելու ընթացքում, դռներից ջուրը լցվում էր ներս»- ասաց Ավետիսյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Այգաբացի ղեկավարը որևէ կերպ չի օժանդակում ճանապարհը բարեկարգելու աշխատանքին. «Մի անգամ միասին դիմել ենք սոցներդրումների հիմնադրամին, բայց հիմնադրամը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ տրամադրել: Հիմա էլ քայլեր չեն ձեռնարկում, բայց վերջիվերջո ճանապարհը իրենց ավելի շատ է պետք, քան մնացածներին»: 

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ասաց, որ Այգաբացը մայրուղու հետ կապող ճանապարհն անցնում է Այգաբաց-Արևիկ-Գյումրի հատվածով, որը բարեկարգված է:

«Մայրուղու հետ կապող հիմնական ճանապարհը Այգաբացն ունի: Վարդաքարը մեզ համար 2-րդ ճանապարհ է, բայց մենք էլ ուրախ կլինենք ճանապարհի վերանորոգման համար: Հիմա Գյումրի-Երևան ճանապարհը վերանորոգման փուլում է և մեզ համար այլընտրանքային ճանապարհ է Վարդաքարով, Ապարանով Երևանի հետ կապը»- ասաց Իգիթյանը:

«Հայկական ժամանակ»-ին Շիրակի մարզպետարանից տեղեկացրին, որ 2010 թվականին Համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգվել է ճանապարհի Գյումրի-Արևիկ-Այգաբաց հատվածը, որի մեջ մտնում է Վարդաքարի ճանապարհահատվածը:

«Շիրակի մարզպետարանը կարևորում է այդ ճանապարհի «Այգաբաց-Նոր Կյանք» 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և ֆինանսական միջոցների առկայության դեպքում Շիրակի մարզպետարանի կողմից կքննարկվի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացումը ճանապարհաշինական որևէ ծրագիր ընդգրկելու հարցը»- հայտնեցին Շիրակի մարզպետարանից:

Տպել
2664 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել