Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության ճանապարհաշինության մասով ունենք 2018 թվականի պլանի 60% գերակատարում․ Հակոբ Արշակյան

Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ նախարարության ճանապարհաշինության մասով ունենք 2018 թվականի պլանի 60 տոկոս գերակատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Վերջինս ճանապարհաշինության մասով ներկայացրել է տվյալ պահի ընդհանուր պատկերը․

«1․ 60% 2018թ․ պլանի գերակատարում,

2․ բոլոր մրցույթները անց են կացվում բաց, թափանցիկ եւ մրցակցային,

3․ ներդրվել է ճանապարհային շինարարության որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ,

4․ ներդրվել է ճանապարհային սպասարկման որակի մոնիտորինգի էլեկտրոնային համակարգ,

5․ 2018 թվականին կառուցված որեւէ անորակ ճանապարհի համար կամ չի վճարվել, կամ պահում է եղել՝ օրենքին համապատասխան՝ թե՛ շինարարության, թե՛ սպասարկման առումով,

6․ նախագծման փուլում է ճանապարհների թվային քարտեզը, ներառյալ կատարված եւ պլանավորված աշխատանքները եւ մանրամասն տվյալները»,-թվարկել է նախարարը։

Ինչ վերաբերում է Հայավտոճան ՊՈԱԿ-ին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ դրա մասով իրականացվել է․

  • 75% ղեկավար կազմի կրճատում,
  • 55% բենզինի ծախսի կրճատում,
  • 30% մեքենաների թվաքանակի կրճատում,
  • որակի վերահսկման լաբորատորիան համալրվել է ժամանակակից եվրոպական արտադրության սարքերով։

Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանում ճանապարհաշինության եւ ճանապարհների սպասարկման մշակույթը բերվել է նոր մակարդակի․

«Բարեխիղճ, պարտաճանաչ ճանապարհաշինարարները ընդգծված դրական վերաբերմունքի են արժանանալու՝ օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցներով։ Անբարեխիղճ, անպարտաճանաչ շինարարների դեպքում օրենքով նախատեսված տույժերն ու տուգանքները կիրառվել եւ կիրառվելու են ամենայն խստությամբ։ Ճանապարհների ներկա անբարեկարգ վիճակի համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը»,-գրել է նախարարը՝ հավելելով, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ կսկսվեն նոր շինարարական ծրագրերի իրականացումը․

«Ճանապարհները Հայաստանի արյունատար անոթներն են, դրանք պիտի լինեն առողջ ու բարեկարգ»,-եզրափակել է ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

 

Տպել
2746 դիտում

Արցախում կորոնավիրուսի 9-ը նոր դեպք է հաստատբել. 5 բուժվող հիվանդի վիճակը ծանր է

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին

Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք. մահացել է 3 մարդ, բացի մեկից՝ մյուսներն ունեցել են հիվանդություններ

ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի

Ապագա բժիշկը ՄԻՊ-ի աջակցությամբ կշարունակի ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հրավիրում է հետազոտության

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

«Ամերիաբանկի» հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին առցանց

Երեւանում եւ 8 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. այրվել է ուսուցչանոցը

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Երեւանում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել