Մի ամբողջ գյուղի խմելու ջուրը բնական աղբյուրներն են, դրանք էլ տարեցտարի ցամաքում են

Լոռու մարզի շուրջ 600 բնակիչ ունեցող Մղարթ համայնքը խորհրդայհին տարիներից այս կողմ խմելու ջրի լուրջ խնդիր ունի: Բնակչությունն օգտվում է բնական աղբյուրներից, որոնք էլ արդեն սկսել են ցամաքել: Մղարթը 2016թ-ին խոշորացվել ու միացել է Օձուն համայնքին: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը ՀԺ-ի հետ զրույցում ներկայացնելով բնակավայրի խմելու ջրի խնդիրն, ասաց, որ խորհրդային տարիներին բնակչությունը հիմնական ջրագծից է պոմպերով ջուր ստացել. «Երբ խորհրդային միությունը փլուզվեց, էդ գծերը թալանեցին, կորավ գնաց, պոմպերը չեն աշխատում, չկա: Իրենք օգտվում են գյուղում առկա մի քանի բնական աղբյուրներից»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ վերջին տարիներին, կապված խիստ երաշտների հետ, բնական աղբյուրներում ջրի սակավություն է նկատվում:

Մղարթի հիմնական դպրոցի միջանցքում կառուցված լողավազանում դպրոցի տեխնիկական ջրի ողջ պաշարն է, որտեղ հավաքում են անձրեւաջրերը: Հենց այս լողավազանից են աշխատակիցներն ամեն օր դույլերով ջուր տանում դեպի սանհանգույց: Դպրոցի խմելու եւ խոհանոցում անհրաժեշտ ջուրն էլ գյուղի բնական աղբյուրից են բերում: Մղարթի դպրոցում 30 աշակերտ է սովորում:

Մեզ հետ զրույցում Մղարթի հիմնական դպրոցի տեխնիկական աշխատակիցն ասաց, որ իր կարծիքով՝ խնդիրով պետք է կառավարությունը զբաղվի, քանի որ համայնքի ուժերից վեր է. «Ոնց կանեն, ոնց կորոշեն, մենք սենց էլ ապրել ու ապրում ենք…»,-ասաց նա: Ինչպես ողջ գյուղը, այնպես էլ դպրոցը զրկված է խմելու ջրից: Օգտվում են բացառապես գյուղի բնական աղբյուրներից: Ջրի բացակայությունը դպրոցի միակ խնդիրը չէ: Դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգման կարիք ունի: Տնօրեն Արարատ Մոսինյանի խոսքով՝ փոխման ենթակա են լուսամուտները. «1967 թ-ից այս կողմ փայտե լուսամուտներ են, մենք մասնակի դպրոցի ուժերով փորձել ենք որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարել, մուտքի դռներն ենք փոխել, դահլիճն ենք կարգի բերել»,-ասաց նա՝ չբացառելով, որ գյուղում հնարավոր է դպրոցի նոր շենք կառուցվի: Ծրագրի են դիմել, ըստ որի հայտ կարող են ներկայացնել գյուղական համայնքների մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցները. «Եթե ծրագիրը կյանքի կոչվի, սա կմնա որպես համայնքային շինություն, կամ գուցե երիտասարդ ընտանիքների կբաժանեն, իսկ նոր դպրոցի մասով ասեմ, որ մարզից նախնական 4 դպրոց է ընտրված, որից մեկը մեր դպրոցն է»,-հավելեց տնօրենը:

Գյուղապետն ասաց, որ ոչ միայն դպրոցն է օգտվում բնական աղբյուրներից, այլ նաեւ ողջ համայնքը: Ներքին ցանց որպես այդպիսին գոյություն չունի: Խնդրով բազմիցս դիմել են պատկան մարմիններին: Գյուղապետի խոսքով՝ խնդիրը կառավարության մասշտաբի է.«Մենք մի քանի անգամ «Վեոլիա ջուր» ընկերությանն ենք դիմել, փորձել ենք իրենց միջոցով լուծումը գտնել, իրենք էլ մեզ ներկայացնում են, որ դա կառավարության լուծելու խնդիրն է: Դիմել ենք բոլոր ատյաններին, բայց այստեղ ուրիշ խնդիր կա՝ բնակչության քիչ թվաքանակն ու ներդրումների ծավալը, որոնք հակասում են իրար»:

«Գալիս է մի պահ, երբ ջրային ռեսուրսները բավական են, բայց բնական աղբյուրներից բնակիչները այլընտրանք են ստեղծել, իրենց տանը բակերով հավաքում են, օգտագործում են, բայց երբ ձմեռը ձյուն չկար, տեղումներ չկար, խնդիր եղավ»,- ասաց Տիտանյանը՝ դժվարանալով հիշել, թե վերջին անգամ երբ են ստուգվել բնական աղբյուրների ջրի որակն ու որքանով է այն համապատասխանում խմելու ջրի ստանդարտներին:

Տպել
7387 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ