Ըմբիշների հատուկ անակնկալը Լեւոն Ջուլֆալակյանի 55-ամյակի կապակցությամբ. ոսկյա շղթա (տեսանյութ)

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի օրը յուրահատուկ սկսվեց: Սաներն ու հավաքականի մարզիչներն այսօր՝ ապրիլի 5-ին, նրա 55-ամյակի կապակցությամբ հատուկ անակնկալ էին պատրաստել՝ ոսկյա շղթա՝ օլիմպիական օղակների ու դափնիների տեսքով: Մինչեւ մարզումը, երբ ըմբիշները դեռ նոր էին հավաքվում, Ջուլֆալակյանը չէր կռահում: Մարզման մեկնարկից անմիջապես առաջ ըմբիշները նրան շնորհավորեցին ու տվեցին նվերը: Քիչ անց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիչը նշեց, որ իր համար անսպասելի էր:

«Իրոք բացարձակ չէի սպասում, սովորական մարզումային ընթացք էր, ինձ համար անակնկալ եղավ: Շատ հաճելի էր: Կարեւոր չէ արժեքը, հաճելի է քո կոլեկտիվի, քո ընկերների ուշադրությունը, որ հիշում են, դա իրոք շատ կարեւոր է ցանկացած մարդու համար»,- ասաց նա:  

Ջուլֆալակյանը խիստ է վերաբերվում կարգուկանոնը պահպանելու: Շնորհավորանքներն ընդամնեը մի քանի րոպե տեւեցին, եւ Եվրոպայի 2019 թ. առաջնությանն ընդառաջ կազմակերպված հավաքի հերթական մարզումն անմիջապես սկսվեց: Մասնագետը նշում է, որ, եթե մարզում է նշանակված, ոչ մի յուրահատւկ իրադարձություն չի կարող պատճառ դառնալ, որ այն չկայանա կամ ընթանա այնպես, ինչպես պետք է: Այդպես է եղել նաեւ այն ժամանակ, երբ ինքն էր դեռ մարզիկ:

«Գործն է պահանջում, որովհետեւ չենք կարող գրաֆիկից հետ մնալ: Մարզումներն այնպես են պլանավորված, որ օրը նշանակություն չունի, եթե մարզում կա, ուրեմն պետք է ճիշտ պլանավորված մոտենանք մրցումներին: Իմ մարզվելու ժամանակ էլ նույնն էր: Նույնիսկ չեմ մասնակցել շատ մոտ հարազատների հարսանիքների, ծնունդի, կնունքի: Կարելի է ասել, երեւի, 99%-ով չեմ մասնակցել ոչ մի միջոռցառման: Պատահական չգիտեմ՝ ինչպես պետք է լիներ, որ հարմարվեր»,- ասաց նա:

Ծննդյան օրը Ջուլֆալակյանի ամենասիրելի օրը չէ, սակայն առավոտյան շնորհավորանքը միակը չի լինելու: Նրա պատվին նաեւ պատանեկան մրցաշար է կազմակերպվել: Այն այսօր տեղի է ունենալու Երեւանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցում։ Եզրափակիչները կսկսվեն 16։30-ին։ Եզրափակիչներին եւ պարգեւատրմանը ներկա կլինեն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ:

«Նորից իմ ընկերներն են կազմակերպել՝ Սամվել Գեւորգյանի գլխավորությամբ, ֆեդերացիայի նախագահի: Էլի անակնկալ էր: Իրոք հաճելի է, երբ ընկերներդ ինչ-որ ձեւով կարողանում են քեզ այդ օրն ուրախացնել: Ճիշտն ասած, միշտ չեմ սիրել իմ ծննդյան օրը, միշտ խուսափել եմ զանգերից, փորձել եմ ինչ-որ տեղ անհասանելի լինել, բայց այս անգամ չի ստացվում, մարզումների օր է, չեմ կարող ներկա չլինել: Ծննդյան օրն ինձ համար մի քիչ, կարելի է ասել, ճնշող օր է: Տարվա մյուս օրերն ինձ համար ավելի հաճելի են, քան ծննդյան օրն ու Նոր տարին»,- ասաց նա:

Երեկոյան նույնպես նշելու է: Դա արդեն ընտանեկան միջավայրում: Հավաքվելու են ընտանիքի անդամներով: Լինելու են երեխաները, թոռնիկը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2804 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել