Սեփական միջոցներով վիրահատվելուց հետո ՀՀ առաջատար ըմբիշը մոտ է ապաքինման

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգույլանը (65 կգ) մոտ է վերջնական ապաքինման: Այս օրերին նա ընտրանու կազմում Երեւանում՝ «Օլիմպավանում», մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Ֆրանգուլյանն ուսի վնասվածք ուներ: Վիրահատվել է 2018 թ. նոյեմբերին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ աստիճանաբար իրեն ավելի լավ է զգում:

«Վնասվածքս ապաքինման ճանապարհին է, վերականգնողական ընթացքն է հիմա: Փոփոխություն զգում եմ ամեն 10 օրը մեկ, արդեն դեպի լավն է գնում: Չի լավացել, բայց արդեն այս հավաքին սկսել եմ գորգի պարապմունքները: Ինձ թվում է՝ 1 ամսից արդեն լրիվ լավ կլինի, կփորձեմ մասնակցել Եվրոպական խաղերին»,- ասաց նա:

Ֆրանգուլյանը ուսը վնասել է 2018 թ. Եվրոպայի առաջնության, ապա մարզումների ժամանակ: Տարբեր տեղերում ստուգվել է, սակայն ասել են՝ լուրջ բան չկա: Լրջությունը նկատել են միայն Գերմանիայից Հայաստան կոնֆերանսի մասնակցելու համար ժամանած բժիշկները: Նրանք խորհուրդ են տվել վիրահատվել Գերմանիայում, սակայն դա մատչելի չէ, այդ պատճառով մարզիկը վիրահատվել է ՀՀ-ում՝ այն բժշկի մոտ, որին գերմանացիները խորհուրդ են տվել:

«Բժիշկներից, բուժումից գոհ եմ: Մնացածը կախված է ինձանից, վիրահատությունից եւ հետեւելուց»,- ասաց նա:

Բուժման ծախսերը Եվրոպայի բրոնզեմեդալակիրը հոգացել է սեփական միջոցներով: Թե որքան է վճարել, չի ցանկանում բարձրաձայնել: Ընդգծում է, որ ամեն ինչ անում է, որպեսի շարունակի մարզական կարիերան:

«Չեմ ուզում գումարի չափը նշել, բայց ինչ վերաբերում է իմ առողջությանը, ջանք չենք խնայում թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը, թե՛ իմ ընկերները, որպեսզի ամեն ինչ լավ լինի ու շարունակեմ մարզումներս»,- ասաց նա:

Ապրիլի 8-14-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Ֆրանգուլյանը բաց է թոնելու, դեռ պատրաստ չէ: Ամռանը՝ հուլիսի 19-21-ը, Երեւանում կայանալիք Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին վստահ է, որ կկարողանա մասնակցել: Մոտ ապագայի համար նրա առաջնահերթ նպատակը հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին հասցնելն է:

«Առաջնայինը ցանկանում եմ նախապատրաստվել Եվրոպական խաղերին: Մարզիչների հետ կորոշենք, ու եթե հասցնեմ, ժամանակի մեջ տեղավորվեմ, կմասնակցեմ Եվրոպական խաղերին, այնուհետեւե Ստեփան Սարգսյանի մրցաշարին»,- ասաց նա:

Իսկ տարվա գլխավոր նպատակը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Այն կարեւոր է, քանի որ վարկանիշային է 2020 թ. կայանալիք օլիմպիական խաղերի համար:

«Գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որպեսզի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերեմ, այնուհետեւ պատրաստեմ օլիմպիական խաղերին»,- ասաց նա:

Հենց օլիմպիական խաղերին մասնակցելու համար է Ֆրանգուլյանը ոչ օլիմպիական 61 կգ քաշային կարգից տեղափոխվել օլիմպիական քաշային կարգ՝ 65 կգ: Այստեղ նրան լուրջ մրցակցություն է սպասվում: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որ վերջերս հանդես է գալիս 70 կգ-ում, նույն նպատակի համար նույնպես կտեղափոխվի 65 կգ քաշային կարգ: Բացի այդ՝ այստեղ է նաեւ Վազգեն Թեւանյանը, որը նվաճել Եվրոպայի 2019 թ. առաջնությունում ՀՀ-ն ներկայացնելու իրավունքը:  

«Շատ ուժեղ պայքար է սպասվում: Ընդհանարեպես, որ քաշային կարգում մրցակցությունը շատ է, այդ քաշային կարգում դրսում հաջողության կարող ես հասնել, դրա շնորհիվ կարող ենք ավելի լավ մարզվել, ուժեղանալ»,- ասում է Ֆրանգուլյանը:

Վերջին մրցաշարը, որին նա մասնակցել է, եղել է Բուդապեշտում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունը: Նա բաց է թողել դեկտեմբերի կայացած ՀՀ 2018 թ. առաջնությունը (նրա քաշային կարգում հաղթել է Թեւանյանը) եւ այս տարվա սկզբի միջազգային մրցաշարերը:

Տպել
1803 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել