25 տարի աշխատել եմ զինկոմիսարիատում, զինկոմն ու նրա տեղակալը խաբեությամբ ստիպեցին, ազատման դիմում գրեմ. բաց նամակ

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սիլվա Մեհրաբյանից

Պարոն վարչապետ, նույն դիմումով դիմել եմ նաեւ պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին Նաիրի զինկոմիսարիատում կատարված լկտիության եւ խարդախության համար: Դիմումիս ՀՀ ԶԿ-ից պատասխանել են այնպես, ինչպես ձեռնտու էր ՀՀ ԶԿ-ին, Կոտայքի մարզի զինկոմին, Նաիրի բաժանմունքի զինկոմին:

25 տարի աշխատել եմ Նաիրի զինկոմիսարիատում որպես գործավարուհի: Զինկոմիսարիատի օպտիմալացման ժամանակ ընդգրկված էի աշխատողների ցուցակի մեջ, որը եւ ներկայացրել էին մարզի զինկոմին: Օպտիմլացաման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն էր: Տարիներ առաջ կոնֆլիկտ եմ ունեցել ներկայիս օպերատորի հետ, զուտ աշխատանքային, քանի որ երկուսս նույն համակարգչից էինք օգտվում եւ այդտեղ արգելվում էր կողմնակի անձանց մուտքը, իսկ վերջինս մշտապես իր կողքին էր պահում անհայտ անձնավորության: Ես բողոքել եմ այդ տղամարդու ներկայության համար, որին ի դեպ զինկոմում ոչ մի ուշադրություն չէին դարձնում:

Երբ զինկոմի տեղակալ նշանակվեց մայոր Ս.Մաթեւոսյանը, փորձեց կարգ ու կանոն հաստատել եւ արգելեց գաղտնի սենյակում կողմնակի անձանց մուտքը, բայց ապարդյուն էր, տղամարդը զինկոմի ընկերն էր եւ շարունակեց նույնը կրկնվել: 2018 թվականի նոյեմբերի 23-ին զինկոմն ու նրա տեղակալը դիմում բողոք գրել տվեցին ինձ, ասելով՝ անպայման գրի օպերատոր տիկնոջ եւ այդ տղամարդու կասկածելի հարաբերությունների մասին, ներկայացնենք մարզի զինկոմին, որ օպտիմալացումից հետո նրանց ոչ մի կերպ չընդունի աշխատանքի:

Նոյեմբերի 24-ին եկան, ասեցին՝ ՀՀ զինկոմից ասել են, որ կամ երկուսով աշխատենք կամ երկուսով չաշխատենք: Ստիպեցին, որ ես ընտրեմ երկրորդ տարբերակը՝ խոստանալով, որ ամենաուշը 1 ամսից ինձ կվերցնեն աշխատանքի, բայց այդպես չեղավ: Նրանք աշխատանքից ազատեցին անգամ զոհված ազատամարտիկի կնոջը՝ պատճառաբանելով, որ համակարգչի լավ չի տիրապետում: Փոխարենը զինկոմը պահեց իր հետ բերած մի «բարեկամուհու», որը ոչ նորմալ կրթություն ոչ էլ համակարգչային գիտելիքներ ունի:

Հարգարժան պարոն վարչապետ, փոխվարչապետն օպտիմալացման ժամանակ խոստացավ, որ հնարավորինս կօգնեն, որպեսզի ոչ մեկս աշխատանքից չզրկվի: Այսօր փաստն այն է, որ պարոն զինկոմը՝ Ա. Նահապետյանը, դրսից ուրիշ մարդկանց է ընդունում՝ անտեսելով 25-ից 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդկանց:

Խնդրանքով դիմում եմ ձեզ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Նաիրի զինկոմի եւ նրա տեղակալի նկատմամբ: Նրանք իրենց պաշտոնական դիրքը չկարողացան օգտագործել կարգ ու կանոն հաստատելու համար, ինձ չազատելու կեղծ խոստումներն օգտագործեցին տարիներ առաջ եղած կոնֆլիկտը շահարկելով, իրականում ինչ-որ վրեժ էին ուզում լուծել մարզի զինկոմից:

Պարոն վարչապետ, ո՛չ ՊՆ նախարարին ոչ էլ շտաբի պետին նամակը չի հասնում: Խնդրում եմ հետամուտ լինեն եւ ուսումնասիրեն, թե ինչեր են կատարվում Նաիրի զինկոմիսարիատում:

Տպել
2712 դիտում

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի քանի ընկերությունների համար

«Արդշինբանկը» աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով. վարչապետ

Ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 5 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը (լուսանկարներ)

Lexus RX 350-ի վարորդը Երեւանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Գողություն Ախթալայում. բերման է ենթարկվել նույն գյուղի 57-ամյա մի բնակիչ (տեսանյութ)

Ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների. Հասմիկ Պապյան

Գողացել են Սպանդարյան կայարանի գնացքի ռելսերի ամրակները

«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել

Վերանորոգվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որը 100 տարի եղել է կիսակառույց վիճակում

«Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը ՀՀ-ում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը հաստատվել է

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ակունքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին. ԱԳՆ

Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցում են անցկացվող ուսումնամարզական հավաքին. ՊՆ