Կապիտոլիումում ի պատիվ Աննա Հակոբյանի կայացել է ընդունելություն. ավարտին՝ ելույթ ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես: Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում հայտնում են, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փոխտնօրեն Մաքս Սուինի և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի նախկին գլխավոր մասնագետ Լևոն Ավդոյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը նախ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, ծանոթացել գրադարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին: Վարչապետի տիկինը ծանոթացել է նաև գրադարանի պահոցներում ցուցադրված հայկական մանրանկարներին ու գրքերին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Հակոբյանը Կոնգրեսի գրադարանին է նվիրել Մատենադարանի մասին պատմող գիրք: Այնուհետև ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, ի պատիվ տիկին Հակոբյանի կայացել է ընդունելություն, որը կազմակերպել էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ Աննա Էշուն և հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին: Միջոցառմանը ներկա էին կոնգրեսականներ Ֆրենկ Փըլոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Թոմսոնը, Ջոն Քոքսը, Ջուդի Չուն, Ռաջա Քրիշնամուրթին, Քեթրին Քլարքը, Ջեֆրի Ֆորթենբերին, Թոմ Սուազին, Դորիս Մացուին, Զոե Լոֆգրենը: Ընդունելությանը Աննա Էշոուին, Ջեքի Սփիըրին և Ադամ Շիֆը հանդես են եկել ելույթներով, խոսել Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած խաղաղ ոչ բռնի Թավշյա հեղափոխության ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության մասին: Ընդունելության ավարտին ծավալուն ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը, ներկայացրել իր գլխավորած «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանը պատմել է նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի ստեղծման մասին՝ կարևորելով կանանց դերը խաղաղության հաստատման գործում:

Ամբողջական ելույթը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ:

Տպել
6818 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն