Ագրարային համալսարանի ռեկտորը միացավ զինհաշմանդամների աջակցության ծրագրին. բուհը աշխատանք կտրամադրի

03/04/2019 schedule18:19

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր իր ղեկավարած բուհի ուսանողների հետ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեությանը, զրուցեցին այստեղ բուժում ստացող զինծառայողների հետ:

Բուհի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատրաստակամություն հայտնեց աշխատանքի ընդունել տղաներին:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի աշխատակազմը կներկայացնի աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և երիտասարդները, համապատասխան վերապատրաստումներից հետո, ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի:

Ռեկտոր Վարդան Ոռուտյանը պատրաստակամությունը հայտնեց իր լիազորությունների սահմաններում սատարել հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորեց այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է: Հանդիպման ընթացքում երկու ռեկտորները քննարկեցին միջբուհական համագործակցության հարցեր և արդյունքում որոշեցին ձևավորել աշխատանքային քարտեզ՝ հետագա ծրագրերը քննարկելու և կյանքի կոչելու նպատակով: Այցի ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:

Տպել
2578 դիտում

Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը. ամբողջական

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Հայոց պետականություն, կրթություն, անհատ, աշխատանք. Փաշինյանը ներկայացրեց ռազմավարության մեջ առկա ազգային արժեքները

Ահազանգ է ստացվել, որ Նոր Ամանոս գյուղում անասնակեր է այրվում. հրդեհը մեկուսացվել է

Անկախ պետականության օրը մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է. ԲԴԽ նախագահի շնորհավորական ուղերձը

Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին. Էմանուել Մակրոնը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Գեղամ Ստեփանյանը նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործադիր քարտուղարի պաշտոնակատար

Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերի ուղերձը

ԱՄՆ-ը ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման Հայաստանի ջանքերը. Մայք Պոմպեո

ՍԴ նախագահին կընտրեն չորեքշաբթի օրը. նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն

Այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն ՀՀ-ի կամայական քաղաքացիների հարաբերություններում. Փաշինյան

ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի տոնական թռիչքը՝ լուսանկարներով

Ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը. Զարեհ Սինանյանի շնորհավորանքը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը

Պատերազմը չի ավարտվել, այն սկսել է 90-ականներին, մինչեւ հիմա շարունակվում է. Սասուն Միքայելյան

Անկախության տոնի առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի, մանկավարժի եւ ժողովրդական նկարչի կոչումներ են շնորհվել

«Մեր երկրների համագործակցությունը համակողմանիորեն զարգանում է». Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

Միշուստինը Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը