Երեւանի քաղաքապետարանում թեւածում է տարոնիզմը. սաբոտաժ

Լուսանկարում ձախից՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյան, աջից՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետարանում մերժված իշխանության ձեւավորած բարքերը շարունակվում են: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չափազանց բարեկիրթ է իր ենթակաների հանդեպ, որոնց գերակշիռ մասը, ինչպես հայտնի է, նախորդ իշխանության բերած կադրերն են: Ու այդ բարեկրթությունը քաղաքապետարանում, ինչպես վարչապետն է ասում, երեւի թե շփոթում են թուլության հետ: Ու թեեւ քաղաքապետն աշխատում է մինչեւ կեսգիշեր, մյուս կաբինետներում քաղաքացիների դիմումները ամիսներով շարված են մնում: Ավելին, ինչպես երեւում է, այստեղ շատերը կարոտով են հիշում հին ավանդույթները:

«Հայկական ժամանակ»-ին դիմած քաղաքացի Արթուր Մարդոյանի ուշագրավ պատմությունն այդ ամենի վառ ապացույցն է:

Մարդոյանն արդեն ամիսներ շարունակ շինթույլտվություն ստանալու համար տարատեսակ քաշքշուքների է ենթարկվում՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի կողմից:

Մարդոյանը բնակվում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցի 8-րդ շենքում՝ 1-ին հարկում: Նա 2018 թվականի մայիսի 9-ին դիմել է Երեւանի քաղաքապետարան, որպեսզի շինթույլտվություն ստանա իր պատուհանը մուտքի փոխելու համար, որպեսզի բնակելի տարածքը վերափոխի գրասենյակի: Մարդոյանը նշեց, որ այդ փոփոխությունը կատարվում է իր տարածքի ներսում:

Քանի որ շենքը պատմամշակութային է համարվում քաղաքապետարանը դիմել է Մշակույթի նախարարություն եւ Մարդոյանին էլ ասել են, որ նախարարությունից դրական եզրակացություն ստանալու դեպքում անհրաժեշտ շինթույլտվությունը կտրամադրվի: 2018 թվականի հունիսի 25-ին Մշակույթի նախարարությունը դրական եզրակացություն է տվել շինթույլտվությանը: Դրանից հետո քաղաքապետարանը հարցում է արել Տարածքային կառավարման նախարարություն: 2018 թվականի հուլիսի 26-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը Մարդոյանին պաշտոնապես տեղեկացրել է, որ ՏԿԶ նախարարության դրական եզրակացության տրամադրման պարագայում Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է տվյալ գործի շրջանակում տրամադրել անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր: Տարածքային կառավարման նախարարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել:

Այդ ընթացքում՝ 2018 թվականի օգոստոսին Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Կամո Արեյանը գրություն է ուղարկել Մարդոյանին՝ նշելով, որ շինթույլտվության համար պետք է նաեւ հարեւանությամբ գտնվող «Լօրանժ» սրճարանի տնօրինության համաձայնությունը՝ նշելով, որ նրանց համաձայնության դեպքում դա պետք է դարձյալ գնա Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ, եթե այնտեղից էլ դրական եզրակացություն տան՝ քաղաքապետարանը պաստրաստ է տրամադրել անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր:

«Լօրանժ» սրճարանի տնօրինությունը համաձայնություն է տվել: Դրանից հետո Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դիմել է քաղաքաշինության կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանին, որպեսզի նաեւ նրանց եզրակացությունը ստանան: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պատասխան գրությունով ՏԿԶ-ին տեղեկացրել է, որ առարկություն չունեն շինթույլտվություն տալու հետ կապված:

Այդ ընթացքում ՏԿԶ-ն եւս մեկ անգամ լրացուցիչ դիմել է Մշակույթի նախարարություն, որտեղից այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցը պատասխանել է, որ նախագծում իրականացվող պատուհանի՝ մուտքի վերածումը եւ կից մայթի վերակառուցումը չի ազդում շենքի կայունության եւ գեղարվեստական արժեքի վրա: Երբ այդ ամբողջ դրական պատասխանները եղել են, Մարդոյանը համբերատար սպասել է, որ Երեւանի քաղաքապետարանը շինթույլտվություն տրամադրի: Սակայն ինչպես հետագայում է պարզվել՝ իզուր: 2019 թվականի փետրվարին Մարդոյանին քաղաքապետարանից ասել են, որ նոր դիմում պետք է գրի, քանի որ այդ բոլոր փաստաթղթերը խառնվել են իրար. «Ասել են՝ նոր դիմում գրի, շինթույլտվությունը տանք»,- ասաց նա:

Մարդոյանը փետրվարի 5-ին նորից դիմում է գրել՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար (շինթույլտվության):

Մարդոյանի՝ փետրվարի 5-ին գրած դիմումին մարտի 4-ին քաղաքապետարանից պատասխանել են՝ «Հարցը կարող է քննարկվել նախատեսվող մուտքի արտաքին հարդարման գունային լուծումների պատկերմամբ առաջարկ ներկայացնելու պարագայում»: Այսինքն ստացվում է, որ քաղաքապետարանը քաղաքացուն իր բոլոր գրություններով հայտնում է, որ այս կամ այն նախարարության եզրակացության դեպքում կտրամադրեն շինթույլտվություն, սակայն երբ այդ դրական եզրակացությունները ստանում են, որոշում են է՛լ ավելի հեռուն գնալ՝ «դռան արտաքին հարդարման գունային լուծումների առաջարկ են ուզում»:

Դրանից հետո Մարդոյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ եւ ցույց է տվել քաղաքապետարանից ստացված այդ պատասխանը. «Կարապետյանը օպերատիվ արձագանքեց եւ միասին գնացինք քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին: Կարապետյանն այդ գրությունը փոխանցեց բաժնի աշխատակից Սուրեն Մելիք-Քարամյանին: 3 րոպե անց ներս մտավ բաժնի պետ Արբակ Վարդանյանը եւ ասաց «Ո՞վ է այս ապուշ պատասխանը գրել»: Դրանից հետո Վարդանյանը Սուրենին հանձնարարել է զեկուցագիր կազմել, որ շինթույլտվություն տրամադրեն: Հետո ճշտեցի՝ արդյո՞ք պետք է էլի դիմում գրեմ, ասացին, որ ոչ, անհրաժեշտ չէ, իրենք զեկուցագրով կներկայացնեն»,- ասաց Մարդոյանը:

Մարդոյանը նշեց, որ այդ ընթացքում անընդհատ կապի մեջ էր լինում, որպեսզի հասկանա, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում: «Մարտի կեսերին քաղաքապետարանի մոտակայքում հանդիպեցի Սուրենի հետ՝ ճշտելու համար, թե ինչ փուլում է գործընթացը: Սուրենն ասում է՝ «չգիտե՞ս՝ ոնց է կատարվում այս ամենը»: Մարդոյանը վստահ է, որ այսքան քաշքշուքները եւ այս ակնարկը պատահական չէ եւ ինչ-որ առաջարկ է սա իրենից ենթադրում...

Թե այդ «Ո՞նց է կատարվում»-ը ի՞նչ է նշանակում, թողնում ենք հանրության ենթադրությանը:

«Դրանից հետո մարտի 19-ին հանդիպել եմ քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: «Քաղաքապետը Մեսչյանին ասաց՝ պատկերացնո՞ւմ եք, որ նման բաներից տեղյակ չենք լինում, ինչ քաշքշուքների մեջ են հայտնվում քաղաքացիները: Նա նաեւ ասաց, որ խնդիրը կկարգավորեն»,- պատմեց Մարդոյանը:

Մարդոյանի խոսքով՝ այդ հանդիպումից հետո մինչ օրս ոչ մի քայլ չի եղել՝ ոչ դրական եւ ոչ էլ բացասական:

«Ես գոնե իմանամ, ասենք, օգոստոսի 6-ին պատասխան կստանամ՝ կսպասեմ: Երբ հարցը լուծված չի լինում, մարդը չգիտի՝ հաջորդ քայլը ինչ պետք է անի: Սա է խնդիրը, երբ արհեստական ձգձգում են: Բոլոր տեղերից դրական եզրակացություն են տալիս ու մեկ կամ երկու հոգի չեն ուզում լինի: Այդքան նախարարություններից դրական եզրակացություններ են տվել 2 անգամ, դուք իմ փոխարեն ի՞նչ կմտածեիք: Մինչեւ ե՞րբ»,- ասաց Մարդոյանը:

Տպել
8877 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը