Ինչո՞ւ է փակվում ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղը. մի խումբ ուսուցիչներ դիմել են նախարարին

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղի փակման հետ կապված մարզի մի խումբ ուսուցիչներ մտահոգություն են հայտնել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես ասում են՝ կրթությունը երկրի մշակութային, սոցիալական, տնտեսական զարգացման կարևոր նախապայմաններից է, և  այն չի սիրում կտրուկ փոփոխություններ, քանի որ գործ ունենք նոր սերնդի հետ։

Հարգելի՛ նախարար, ամենևին չկասկածելով Ձեր՝ փոփոխություններ կատարելու ազնվությանը՝ ուզում ենք բարձրաձայնել մի կարևոր հարց։ Ինչո՞ւ է փակվում ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղը։ Այն երկար տարիներ կանգնած է  եղել ուսուցչի կողքին։ Մասնաճյուղի մասնագետները արհեստավարժ, իրենց գործը  լավ իմացող, սրտացավ, պատասխանատու մարդիկ են, որոնք մեզ օգնում են ոչ միայն վերապատրաստումների  ժամանակ, այլև ամբողջ տարվա ընթացքում /երբեմն նույնիսկ  ոչ աշխատանքային ժամերին և օրերին/։ 

Սա  այն կրթական կառույցն է, որտեղ  օգնում և  աջակցում են  ուսուցչին, ոչ թե ստուգում։ Օգնում են՝ սկսած դասերի պլաններ մշակելուց մինչև տարակարգի ներկայացում։

Մենք խիստ կարևորում ենք մասնաճյուղի դերը խորհրդատվության, վերապատրաստումների, դասալսումների, մեթոդական և մասնագիտական օգնության հարցերում։

Խնդրում ենք՝ ուսուցչին չզրկել իրեն աջակցող ձեռքից։

Հարգանքներով ՝  Կոտայքի մարզի մի  խումբ ուսուցիչներ

Սարգսյան Մարիամ

Սահակյան Վահան

Գրիգորյան Անահիտ

Մարգարյան Անահիտ

Հարությունյան Աննա

Սիմոնյան Գայանե

Խաչատրյան Մարինե

Պետրոսյան Մարիետա և մի խումբ մտահոգ ուսուցիչներ»:

Տպել
2272 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք. մահացել է 79-ամյա տղամարդ, 2 անձ էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն Էջմիածնում. մասնակցել է ԿԳՄՍ նախարարը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք՝ տարբեր բնակավայրերից

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

«Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Խարկովում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 26-ի. 2 ողջ մնացածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Նույնիսկ եթե մի քանի րոպե հետ նայեցիր, առջևում է՛լ անելիք չունես. ես իմ տարիքը չեմ հիշում. Ջուլիետա Ստեփանյան

Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները